Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խրատը կուտա անոր այս խնդրույն մեջեն պատվավոր կերպով դուրս ելնելուն համար։

Թող այդ աթոռը հոս, Պոլիս ղրկե, կայսերական թանգարանին ընծա կ՚ընեմ կոր ըսելով։

Իրավ է որ այդպիսի թանկագին և չնաշխարհիկ հնություն մը, աթոռ մը, դյուրին չէ ձեռքե հանելը, բայց իր կորուսած Հռովմա աթոռին քովը մեծ բան մը չէ. Հռովմա աթոռը բռնի Իտալիո թագավորին պարգևելեն ետքը Պետրոս առաքյալին աթոռն ալ թող մեր կայսեր ընծա ընե՝ գողցված ապրանքը տերոջը դարձնելով ու ինքն ալ խաղաղի։

Ատեն մը մեկ ոտքը Հռովմի աթոռին վրա դրված էր, մեկ ոտքը Պետրոս առաքյալի աթոռին վրա․ մեկ ատքին տակի աթոռը քաշեցին առին, ինք ալ մեկ ոտքովը մեկ աթոռեն վար կախված մնաց թող այդ ոտքն ալ այն աթոռեն ինք վար առնե ու երկու ոտքով գետնին վրա հանգիստ ապրի։

Կուզես նե ոտքեն վրայեն խաչերն ալ ատոնք հնարող հրեաներուն տա կոշիկներովն հանդերձ ու ինքը բոպիկ ոտքով մնալով՝ Պետրոս առաքյալի հաջորդը ըսվելուն տեղ քրիստոսի աշակերտը ըսվի։

Ընթերցողս, այս սուրբ Պետրոսի աթոռը անուն տետրակն ալ ընթերցե։