Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԱՆՈՒՑՈՒՄ

ԿԱՂԱՆԴԻ ՆՎԵՐ

Բորթուգալ. — հատը 60 փարա, կը ծախվի Լեմոն իսկելեսին։

Նեսեսեռ. — հատը 100 ղուրուշեն մինչև 1000 ղուրուշ, կը ծախվի Բերա, Պոն-Մարշեին, այսինքն աժան ծախողին քովը:

Խուշ խումրի. — թարմը հատած է, կը ծախվի զույգը 10 փարայի սիմիթճի քյոռ Նիքոլիին քովը։

Քսակ. — բայց մեջը պարապ. — ոսկեթել մետաքսով կամ սոսկ մետաքսով, գինր 60 ղուրուշեն մինչև 150. կը ծախվի Մատամ Բաբիյլոնի քով։

Ժպիտք և Արտասուք. — ընտիր բանաստեղծություն մը. առնող չըլլալեն ետքը 60 փարայի, կը մնա գրավաճառներուն խանութը։

Մեծ Մուկին պատմությունը. — Ֆրանսերեն ոսկեզօծ դրքույկ մը, հատը քսան ու հինգ ղուրուշի, կը ծախվի Բերա, Վայսին քովը։

Սառուցյալ շագանակ. — շաքարով պատած ու ոսկեզօծ թուղթի մեջ դրված շագանակ. օխան 80 ղուրուշի, չէ մնացեր Վալոռիին խանութը։

Օրացույց. — Արամյան տպագրություն, հանդերձ կարևոր տեղեկությամբք. գին 2 ղուրուշ կը մաշի Արամյան գրատունը:

Կաղանդ. — կը գտնվի օրացույցներու առաջին օրը, գինը ըստ տեսակին։

Լրագրի ցրվիչ. — Կենդանի և աշխույժ, կը գտնվի լրագրաց բաժնորդներու դուռը, տուգանք է սիրտե բրդածը։