Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ըսել կուզե, թե երեք անգամ դարձյալ փախեր ու ախոռը մտեր է։

Բռնությամբ ախոռեն հանված մը, կամ լեռը կը փախչի, կամ նորեն ախոռը կը փախչի։

Ելի յախոռոյ և եկի ի ժամ, դարձեալ թողում զժամ և երթամ յախոռ։

Նախնի դարերուն մեջ Քրիստոսի եկեղեցիին հայրապետները, հին քրմապետներուն ունեցած օրենքին հետևելով՝ պակասավոր մարդիկը քահանա չեն ըներ եղեր, հիմակվան կաթողիկոսներն եպիսկոպոսները խելքով պակասավորներն ալ կերևա որ քահանա ու վարդապետ կընեն։

Տիմոթեոս վարդապետ վերջապես տեսնելով որ թեքիրտաղցիթ, ինքը քանի որ հոն մնա նե, զինքը ախոռին մեջ չպիտի նստեցնեն, հետևյալ առտուն կամացուկ մը շոգենավ կը մտնե ու լիս կը փախչի, այս քաղաքը մեծ է, ծակը ծուկը շատ է, հոս նստած ըլլալը մարդ չտեսներ։

Կըսե թղթակիցը թե՝ «վարդապետը սաստիկ զայրացավ քիրտաղցվոց դեմ»: Մենք ալ հիմա կը վախնանք, որ թեքիրտաղցվոց մարտիրոս պիտի ըլլա խեղճը. այն ատեն թեքիրտաղցիք ալ պիտի ստիպվին անոր հիշատակին համար շարական մը շինելով եկեղեցիին մեջ ամեն տարեդարձի կարդալու:

Այդ օրհներգության հանդն ալ իհարկե սապես պիտփ ըլլա:

Որ ի Ռոտոսթո գոմիցն վերակոչեցար ով սուրբ Տիմոթէիե։