Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԶԳԱՅԻՆ

Հայերը հիմա երկուքի բաժնվեցան, մեկ մասը սահմանադրական մյուս մասը պաշըպոզուքական։

Մոտկանի մեջ քյուրտերը հայու դեղ մը կոխեցին. սրավարները քշեցին տարին։

Վանա Այգեստանի մեջ քյուրտ Ալոն րոպիկ Սըխոյի եզները բռնի տարավ։

Սըղերդի մեջ Ջեհան պեկը Մռտոյան Դեվանի որդին բռնի տաճկցուց ու թլփատեց։

Բաղեշի մեջ քյուրտ Հալոյի որդին Մրճոյի ութ օրվան հարսը դողցավ տարավ։

Տիգրանակերտի մեջ Տիգրանյան Մկրտիչ եպիսկոպոսը հատը կես լիրայի 20 հատ քահանա ձեռնադրեց։

Մուշեն երկու ժամ հեռու քյուրտերը հայու մը ձին տակեն քաշեցին առին, հայր ընդդիմացավ, քյուրտերը զարկին սպաննեցին հայը։

Վանա առաջնորդ Պողոս աղբարը հայու մը կինը ձեռքեն առավ ու Վանա մութա սարըֆին ընծա ըրավ։

Չարսանեախի Հասո պեկը իր հայ գործավորներին մեկը զարկավ սպաննեց։

Վանա շրջակա դեղերեն քյուրտերը երկու հայ աղջիկ փախուցին. ասոնց հայրը քյուրտերուն ետևեն ինկավ. քյուրտերն ալ դարձան զանի սպաննեցին ու այնպես գացին։

Վանա առաջնորդը ժամանակով իր վրայոք Պատրիարքարան գրված բողոքը ստորագրողներեն մեկը կերպով մը բանտարկել տված էր, ութ ամիս է որ բանտն է։

Բաղեշի հայ մյուլթ եզիմները իրենց տաճիկ ընկերներուն ձեռքով հարյուրին քսան Էոշյուր կը ժողվեն աղքատ գեղացիներեն։