Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԵՌԱԳՐԱԼՈԻՐՔ

<2>

Օրագրեն առնված

Ազգային ժողովը քվեից մեծամասնությամբ իշխանություն տվավ կառավարության Անգղիո և Պելճիքայի հետ ստորագրված վաճառականական դաշնագրությունը հրատարակվին:

Վերսայլ 2 փետրվար


Արարատեն առնված

Ժողովը խիստ մեծագույն մասամբ արտոնություն տվավ կառավարության Անգղիո և Պելիճքայի հետ եղած առևտրական դաշնագրությունները դադրեցնելու․

— Օրագիր և Արարատ լրագիրները կարդացողներն պատիվ ունին ատոնց խմբագիրներեն խնդրելու, որ իրենցմե որին գրածն ու թարգմանածը շիտակ է նե հասկցնեն, որպեսզի ուղիղն ալ, սխալն ալ 40-ական փարայի չկարդան: