Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձիով կառք մը առնեն առաջնորդին առաջնորդարանին բոլոր ծախքերը իրենք հոգան, առաջնորդին ալ 5000 ղուրուշ ամսական մը վճարեն։

Իսկ ուրիշ պահանջումները հոն երթալեն ետքը պիտի ծանուցանե։ Միայն այս վերոյիշյալները մինչև որ չապահովեն՝ սըկե հո նա երթալիք չունի. վասնզի ինքը իր հոս ներկայությունը շատ կարևոր կը տեսնե և իր հայրենասիրությունը չներեր, որ Ազգային սահմանադրության վերաքննութեան և այլ կարևոր խնդրոց լուծման միջոցին բացակա գտնվի։

Եթե ռոտոստոցիք այս պայմաններն ընդունին այն ատեն պիտի ընդունի առաջնորդությունը և մինչև որ այս բանակցությունը չվերջանա՝ ազգային վարչության պատասխան մը չպիտի կրնա տալ։