Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձերբակալ եղած և բանտարկված են, որոց մեջ ամենեն հոյակապ ճիվաղը կը գտնվի, Րասուլ անվամբ, որու համար հարկավ ընտիր պատիժ մը պիտի տնօրինվի»։

— Հարկավ հոյակապ ճիվազին ընտիր պատիժ կը տրվի։

Նույն թիվ, նույն երես, նույն էջ․— «Զապթիե մյուշիրի, ստակով խաղ խաղացողներուն համար մեծ պատիժներ սպառնացած է»։

Մեղուին հավելվածը․ — սպառնացեր է, բայց չպիտի գործադրե եղեր։

Նույն թիվ, նույն երես, նույն էջ. — «Թրիթոլիձայի և Արկոսի տեղը գտնված պողոտային, մեկ քանի տեղվանք այնպիսի քանդակյալ (քապառթմա օլմալը) վիճակի մը հասեր են, որ մինչև իսկ հաղորդակցությունք և երթևեկությունք ընդմիջած են»։

Մեղուին բացատրությունը․ — այնպես որ մարդ չկրնար առանց այն քանդակներուն վրա կոխելու և զանոնք ավրելու քալել։

Նույն երես, էջ 2. — «Վերջին օրերս մայրաքաղաքիս մեջ անտեղի գողություններ խիստ շատցած են։ Գողերուն մեծագույն մասը տերության զորաց վրա կը գրվին․..»։

Մեղուի հավելվածը․ — որպեսզի այդ զորքերը տանին, այդ գողերը ծովը թափեն։

Նույն երես, նույն էջ․ — «Երեկ իրիկուն թերսանիե շոգենավերեն մին Եմիշ իսկելեսիի առաջ, ժամը 12-ին միջոցները նավակ մը ջախջախեր է, բարեբախտաբար մակույկ մը օգնության հասնելով մեջը գտնվող (մակույկի՞ն թե նա վակին) անձերը խորասույզ ըլլալե ազատեր է»։

Մեղուի հավելվածը․ — և հիմա այդ անձերը ծովուն երեսը կը տապլրտկին եղեր։

Նույն տեղի. — «Չեմք գիտեր, թե ամբողջ հաջողած են անվնաս պրծնիլ սույն ցավալի զիպվածեն»:

— Մրևելյան Դար, ու՞ր ես, խունկով մոմով գանք քեզի․․․