Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՍԻՍԻ ՈԻՂԵՂԸ

Ընթերցող, բնավորություն մունիմ, որ բանի մը չեմ հավնիը Մասիսի պես — Ինչու՞։ — Որովհետև աշխարհիս երեսը ասկե ավելի դյուրին բան չկա՝ Բնավորություն մալ ունիմ, դարձյալ Մասիսի պես, որ բան մը չեմ կրնար հավնեցնել։ — Ինչու՞։ — Որովհետև աշխարհիս երեսը բան մը հավնեցնելու պես դժվար բան չկա։ Ի՞նչ ընեմ, արվեստս ուրիշը ծաղրել է, այս արվեստն է, որ կստիպե զիս աչքիս գերանը չտեսնել և ուրիշի աչքին շյուղը հանել. ուստի թողունք մեր աչքին գերանը և Մասիսի աչքին շյուղը հանենք առանց ցավցնելու. թողունք վերջապես փիլիսոփայությունը և խնդանք։

Կարդացի՞ր ընթերցող Մասիսի քսան և մեկերորդ տարի — թիվ 1305 — երեքշաբթի 24 հոկտեմբեր — 1872 — Քաղաքական, Բանասիրական, Ազգային, Տնտեսական և Հնախոսական լրագրին առաջին երեսին երկրորդ սյունակին 33 և 34-րդ տողերը, եթե կարդացիր, հայտնի է որ բան մը չհասկցար. և եթե պիտի կարդաս, հայտնի է որ բան մը չպիտի հասկնաս, ուստի աշխատ մըներ կարդալու կամ հասկնալու, ես կարդացի, հասկցածս քեզի ալ կը հասկցնեմ։

1851 դեկտեմ բեր 2-ին ոստիկանության տեսուչ մը պարոն Թիերը ձերբակալել ուզել է եղել. պարոն Թիերը շատ սպառնացել է եղել, անձնատուր ըլլալ չէր ուզել եղել և ճարը հատնիլ է եղել և ըսել է եղել. պարոն տեսուչ, եթե ձեր աղեղն այրեմ...:

Ես հասկցա, որ պարոն Թիերը տեսուչին ուղեղն այրելով «պեյին թավասը» պիտի ըներ և պիտի ուտեր, որովհետև տեսուչն ալ պատասխանել է թե՝ ես անոր դեմ պատրաստություններ ըրած եմ. այսինքն թե թավա և սայաղթ բերել եմ, կը տապկենք և կուտենք։

Այս է իմ հասկցածս ընթերցող, հիմա դառնանք պարոն Գոդցես Իմնի հասկցածին: