Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գինովներուն հարցուր, որ իրենք կը կենան, փողոցները, տուները և պսակող շուները կը քալեն։

Եթե ասոր ալ չհավատաս՝ Օսմանիե թատրոնը գնա և տեսարանին վերևը դրված ժամացույցին նայե, միշտ երեք է, ո՜չ առաջ կերթա ո՛չ ալ ետ. թատրոնը հինգին ալ սկսի նե՝ իրեքին սկսած կըլլա: