Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 8 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՈՆԴԱԿԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Կամ էջմիածնա վեհափառ Կաթողիկոսը Օրագրին բերանն է (և սիրտը չէ), կամ Օրագիր վեհափառ Կաթողիկոսին բերան է, կամ երկուքը մեկ բերանն են։

Օրագիր ԱՊԱ
Կ
Ե
Դ
Ր
Ո
Ն
Ա
Ց
Ո
Ի
Ց
Ո
Ի
Մ

կր քարոզեր ազգին գլխուն:

Վեհափառ Կաթողիկոս ալ ա-պ-ա-կ-ե-դ-ր-ո-ն-ա-ց-ո-ւ-մ (ճիշտ մեկ ու կես րուպ) կը գործադրե ազգին մեջ։

Ըստ մեզ ապակեդրոնացուցականություն (ընթերցող շունչդ հատավ նե կանգ առ)։

Բաժանում ըսել է։ Վեհափառ Կաթողիկոս ազգային Ընդհանուր ժողովին տիրել ուզեց ու չկրցավ, հիմա անի կտոր կտոր ընելով անոնց ամեն մեկուն դատ զատ տիրել կուզե։

Ուստի, անգամ մը փորձ փորձեր և Պրուսայի ժողովուրդին հետ ուղղակի հարաբերության մտավ, տեսավ որ մարդ ձայն չհա-