Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Այդ ալ չէ։


- Ի՞նչ է ուրեմն։

- Շիրքեթի Խայրիեի 8 թիվ շոգենավին իսկեմլին:


ԱՋ ՈՒ ՁԱԽ


Ահավասիկ շաղկապով միացած այս զույգ մը բառին մեջ է ազգին ապագա երջանկությունն ու ներկա դժբախտությունը։


Ո՞ւր է այս աջ ու ձախ ըսվածը։ Հոճային պես ես ալ կը պատասխանեմ, թե այս մթության մեջ աջս ու ծախս ի՞նչպես որոշեմ։


Ամենապատիվ սրբազան Պատրիարք յուր ատենաբանության մեջ ըսած էր.


«Թողունք աջն ու ձախը և սիրտերնիս ըլլա մեր կեդրոնը»։


Օրագիր կ’ըսե.


«Չըլլա որ խաբվիք։ Ընդհանուր ժողովնիս աջ ու ձախ ունի և պիտի ունենա»։


Եվ իրոք, չկա բան մը, որ յուր աջն ու ձախը չունենա, քանի որ մարդիկ ունին և քանի որ այդ Ժողովն ալ մարդերե կը բաղկանա, հարկավ յուր աջն ու ձախն պիտի ունենա։ Ուստի, աջակողմյան եղողը աջ կողմը դրված աթոռին վրա նստելու է, ինչպես նաև ձախակողմյան ըլլալ ուզողն ալ ձախ կողմի աթոռներեն մեկուն վրա նստելու է, և արդեն շատ մը պարագաներու մեջ այս աթոռներն են, որ իրենց վրա նստող մարդոց աջակողմյան կամ ձախակողմյան ըլլալը կը հայտնեն։


Ընդհանուր ժողովնիս հիմա յուր աջ ու ձախ ձեռքերն ունի, երբեմն այս երկու ձեռքերն իրարու զարնելով ծափիկ կ’ընե.


Ալ ասկից վերջը ծափիկ չպիտի ընե, երկու ձեռքերն իրարու հետ հաշտվեր են։


…Եվ նեկտարի նման գինին շիշերեն կը վազեր ուղղակի երկոտասան երեսփոխանաց կոկորդը, որպեսզի ազգային գործերն ուղղություն առնեն։


Երեսփոխան ըլլալու դար է եղեր.


Հաշտվեր են։


Փառք գինի՜ի՜ն…


Հիմա կը մնա մեյմեկ գինի ալ Ընդհանուր ժողովո մեկ քանի հակասական ատենագրության խմցնել, որ անոնք ալ հաշտվին։


Տեսնենք աս գինիով ազգերնիս կրնա՞նք հառաջադեմ վիճակի մը մեջ դնել։