Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծովին մեջ շարժում ընելը բժշկաց ոմանց վկայությանը նայելով՝ վնասակար ըլլալուն՝ անցյալ կիրակի, Հայտար փաշայեն մեկնող շոգենավը կես ճամբան կայներ է։


Ոմանք ըսին թե ածուխը հատնելու համար կայներ է, բայց վերջեն իմացվեցավ, որ բժիշկներուն հրամանին հնազանդած ըլլալու համար կայներ է։


13 թիվ շոգենավին համար բժիշկները ըսեր են, որ ալ ծովեն դուրս ելնա, որովհետև՝ ավելցուցեր են, ծովին մեջ շատ մնալը վնասակար է։


Պալատ հունաց և հրեից կռփամարտության մասին՝ բոլոր լրագիրները քիչ շատ գրեցին, մենք չգրեցինք և սպասեցինք, որ կռվույն վերջը առնվի։ Հիմա որ կռիվը վերջացավ, անկե գոյացած կորուստը հոս կը դնենք։


Երկուքուկես քիթ։


Երեքուկես աչք։


Կես ականջ։


Հազար հինգ հարյուր թել (մորուքի)։


Երեք էնթարի:


Երկու հարյուր ժամ։


Վերջեն առնված լուրերուն նայելով՝ հույնին մեկը հրեա մը բռներ և անոր երեսին մեկ կողմը ածիլեր ու առեր քալեր է։


Աս ալ անիրավություն մ է։ Ածիլելեն ետքը երեսին երկու կողմն ալ ածիլելու էր։



Բժիշկներուն խոսքին նայելով՝ ծովու բաղնիքեն ելնալեն անմիջապես ետքը անպատճառ քալելու է եղեր։


Ես ասոր չեմ հավտար, որովհետև եթե ուղիղ ըլլար, տեղական փոսթային ցրվիչներուն օձիքեն կը բռնեին ու ամեն օր ծովը կը խոթեին։


ՄԻ՛ ՎԱԽՆԱՔ


Ալ քոլերայեն վախ չունինք։


Վիեննայի մեջ գումարված առողջապահական ժողովը միա֊