Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թե մյուս կուսակցության նպատակը Ներսես Պատրիարքը պաշտոնե ձգել է։


Այդ ժողովուրդն, որ վերջին կռիվներե խոնջած և չարչարված, սիրով և ուրախությամբ ընդունեց սրբազան Պատրիարքն, ինչպես որ ալեկոծութենե ծռնված ճամբորդները ալեկոծութենե խալսելու համար սիրով կ’ընդունին այն հովը, ինչ որ ալ ըլլա այն, երբ այս տեսակ զրպարտություններ կը կարդա լրագրաց մեջ, նորեն կը բորբոքի, և լրագրապետը յուր օրվան հաշիվը նայելու կ’երթա, և եթե յուր թերթեն նույն օրը քսան հատ ավելի ծախված Է, այսօր ալ ազգին ծառայություն ըրի ըսելով կը հրճվի։


Այդ լրագիրք Խրիմյանն ու Վարժապետյանը բաղդատելու կ’ելնեն. մին կը պարսավեն, մյուսը կը գովեն և աս ալ ուրիշ բանի համար չէ, այլ միայն գրգռելու համար Թատրոնը, որ ելնե ըսե, թե երեք չորս տարի Պատրիարքության պաշտոն վարող մը երկու ամիս Պատրիարքության պաշտոն վարողի մը հետ բաղդատելը կիրքե առաջ կուգա. հիմարություն Է, նորընտիրը շողոքորթել Է, բայց չենք ըսեր, որովհետև ամեն ճշմարտություն հրապարակավ խոսելը անխոհեմություն Է։


Մենք չենք ուզեր բաղդատության մտնել, բայց կը ցավինք, որ սրբազան Պատրիարքն ալ «Աս ի՞նչ անիշխանություն Է» և այլն ըսելով՝ իր նախորդին ակնարկություններ կ’ընե. իր խոսքերը շատ անգամ իր նախորդին կը հային։


Արդարև, անիշխանության մեջ ենք, բայց ալեկոծության պատճառը նավապետը չէ։ Խրիմյանի օրով հողմը ուժգին փչեց և նավն տակնուվրա ըրավ, իսկ ձեր օրովը հով չկա, որ նավերնիս քալե։

Եթե, սրբազան հայր, մենք ազգին խաղաղությանը փափագող չըլլայինք և ժողովուրդը հուզել ուզեինք ուրիշ լրագրաց պես, կրնայինք ինչ ինչ ճշմարտությունները ժամանակեն առաջ ըսել ու նախ հարցնել ձեր սրբազնության, թե ինչ կը նշանակե Ընդհանուր ժողովո վերջին նիստին մեջ ըրած սա խոսքերնիդ թե՝ ես գիտնալով հանդերձ, որ Սահմանադրությունը անգործադրելի Է, անոր վրա երդում ըրի։


Դո՛ւք, սրբազան հայր, այդ խոսքով Խրիմյանն արդարացուցիք և անոր թշնամիները պապանձեցուցիք, դո՛ւք, այդ խոսքով սրբազան հայր, Խրիմյանին փառասեր չըլլալն ու ձեր փառասեր ըլլալն ապացուցեցիք, դո՛ւք, այդ խոսքով, սրբազան հայր, Աստուծո դառնալով, ժողովուրդը խաբեցիք, ժողովրդյան դառնալով՝ զԱստված խա… և երեսնիդ խորանին դարձունելով զԱստված և ժողովուրդ