Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խոսք անգամ ընելու չէ, քանի որ այդ մարդուն կարծիքը այս մասին մեր կարծիքեն տարբեր է։

Սա չգիտենք, որ Ընդհանուր ժողովն ինքնիրմեն լուծվի նե այդ մարդն երեսփոխաննե՞րն ալ պիտի ծեծե, մեզի ըրած խոսքին նայելու ըլլաս նե՝ Հետևությունը միշտ ծեծ է։ Երեսփոխաններն զգուշությամբ վարվելու են, երբեք հրաժարելու չեն, ոչ թե ազգին բարություն մը չընելու համար, այլ ծեծ չուտելու համար։

Քիչ մը ժամանակ սպառնալիքով և ծեծով կառավարվինք նայինք ինչպես կ’ըլլա Այս տողերը գրած ատեննիս նամակ մը առինք, որուն իմաստն է Հետևյալը։

«Ընդհանուր ժողովը պետք է լուծվի. և դուն ալ պետք է որ այս մասին պնդես. եթե չպնդես՝ քեզի կ’սպաննենք»։


Տեսա՞ք մի, մեր առաջվան կարծիքը ուղիղ է եղեր, մենք միշտ կ’ըսեինք, որ երեսփոխանությունը լուծվի. ինչու ըսես նե՝լուծվի նե ծեծ կա, չլուծվի նե մահվան սպառնալիք, և երկու չարյաց փոքրագույնն ընտրելը խոՀեմություն է։ Արդ, թող այդ մարդը մեկ կողմեն սկսի մեզի ծեծել, բայց երաշխավորություն տալու է,որ ծեծը ուտելնես ետքն ալ ԸնդՀանուր ժողովը չլուծվի նե Հրապարակավ Հետս կոչում մը ընե։

Մենք այս պայմանով միայն կրնանք ծեծ ուտել և ուրիշ ոևէ պայման անընդունելի է մեր կողմեն։

Նամակագրին գալով, եթե կ’ընդունի փոխանորդաբար ծեծ ուտել մեր տեղը, ան ատեն իր ըսածը կ՝ընդունինք։ Եթե ոչ,երկուքն ալ տեղերնին նստելու են և խմբագրաց միտքերը շփոթելու չեն, որ ազատ կարծիք Հայտնեն ու ճշմարտությունը երևան ելնե:Թե որ խմբագիր ծեծելու փափագ ունին նե՝ խմբագիրներուն ամենն ալ տեղ մը բերելու է և ամենուն ալ աղվոր ծեծ մր քաշելու է,լմննա երթա։

Չենք կարծեր, որ խմբագիրները ժողովրդյան փափագին դեմ գան, որովՀետև թերթերուն ամեն թիվերնուն մեջ ժողովուրդ, ժողովուրդ պոռալեն կոկորդնին կը պատռեն։

Մնաք բարով։

<ԱԼ ՉԵՆ ՀԱՐՑՈԻՆԵՐ...>

Ալ չեն Հարցուներ մեզ թե վաղամեռիկ Դուրյանի արձանը երբ պիտի կանգնվի, թե տապանագիրը ե՞րբ պիտի գրվի:

Արձանը կանգնվեցավ։