Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տապանագիրը պիտի գրվի:

Հազար շնորհւսկալություն Հանձնաժողովին։

Բյուր շնորհակալություն Հանձնաժողովին, եթե հաշիվներն ալ քիչ օրեն հրատարակէ։

ՈԻՅՔՈԻ ՄԵՄՈԻՐԻ1

Շնորհակալ ենք Շիրքեթի խայրիեի այս նոր տնօրենութենեն, որ քնացող ճամբորդները օտար գյուղեր ձգելու երկյուղեն ազատեր է, արդարև ես ալ չէի գիտեր և շոգենավուն մեջ իբր թե քունս տարեր է, հանկարծ մարդ մը, ույումա, յասաֆ տըr, ըսելով զիս արթնցուց առջի բերան բանի տեղ չըդնելով նորեն մրափել սկսաս, ահա դարձյալ եկավ սեն պիլեթնի՞սին, — հարցուցի իրեն,-ա՛լ շու փարայը տա պանա պիր պիլեթ վեր4. զարմացա, երբ պատասխանել ինձ, թե պեն պիլեթնի տեիլ իմ, պեն ույույանլարը գոլայըպ ույանտըրըրըմ. սենին մաաշըն վա՞ր մը,—հարցուցի իրեն,—հելպեթ, շիրքեթ 400 ղուրուշ մաաշ վերիյոր6:

Լսե՛, ընթերցող, շիրքեթ մը, վայրկյանի մը համար քնացողը արթնցնելու պաշտոն ունեցողներուն 400 ղուրուշ ամսական կուտա, ա՜հ, արդյոք մեր ազգը արթնցնոդներուն ի՞նչ տալու է, մեր ազգը, որ 500 տարիե ի վեր կը քնանա և ո՞վ պիտի ըլլա ատոր մեմուրը ու երեսփոխանությունը.— է՜հ, ան խեղճն ալ կը կարծե որ աֆիոն է արթնցնել տալու դեղը, երեսփոխանությունը, որ ինքն արդեն հիվանդ և տկար է, պետք է ջանանք նախ զինքր բժշկել չէ՛, այնչափ ծանր չէ, սիրելի ընթերցող, երեսփոխանության հիվանդությունը, լուծողական դեղ մը… կը լմննա, կ՝երթա։

ԿԱՆՈՆԱՎՈՐՈԻԹՅՈԻՆ……

Ազգային գործերնիս ասկեց տարի մը առաջ ինչ վիճակի մեջ էին նե նույն վիճակին մեջ են նաև այսօր, պիտի ըլլան նաև վաղը, մյուս օրը, գալ շաբաթ, գալ ամիս, գալ տարի և այլն։

Կանոնավորությունը Բերա գալիք ջուրին պես ուշացավ։

Եթե Բերա դա լիք ջուրին նայելու ըլլանք կանոնավորություն տեսնելիք չունինք, եթե բերացիք մեր գալիք կանոնավորության նային՝ ջուրի երես տեսնելիք չունին։

Բայց արդյոք մեղի գալիք կանոնավորությունը Բերայի ջուրին պես հեռու տեղե՞ն պիտի գա, ուսկի՞ց թռավ այս կանոնավորությունը և հիմա ո՞ր կը գտնվի: