Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ալ, որ առանց վերջավորություննին փոխելու, առջևնին նախդիր առնելով կը հոլովվին։ Ամուսնության քվերակության մեջ ալ ճիշտ առնելով կը հոլովվին բառերը։

22. Ամուսն ությունր տասներկու տեսակ հոլովում ունի, որոնց մեկը կանոնավոր և տասնմեկն անկանոն են։

ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՈԼՈՎՈՒՄ

23. Այն էրիկն ու կնիկն, որ առանց իրարմե հարստություն փնտրելու միմիայն սեր փնտրած են ու դիմաց գեղեցկության հետ բնավորության գեղեցկություն ալ փնտրելով իրարու միշտ հավատարիմ մնացած են ուղղականին վրա ի մը առնելով կը հոլովվին։

Այս հոլովման տակ կ’երթան համեստ աղջիկները, պարկեշտ երիտասարդները, տնտեսագետ տիկինները, ժուժկալ էրիկները և այլն։

ԱՆԿԱՆՈՆ ՀՈԼՈՎՄՈՒՆՔ

Հոլովումն Ա

24. Այն ամուսնությունը, որուն ուղղականին մեջ ստակ կա՝ սեռականին մեջ ստակը կռվի կը փոխվի։

Ասոր պես կր հոլովեն տգեղ աղջիկները, արծաթասեր երիտասարդներն և այլն։

Հոլովումն Բ

25. Այն ամուսնությունը, որուն ուղղականին մեջ սեր չկա, սեռականին մեջ կնիկը կը կորսվի և Գնալը Ատա կը փախչի։

Այս հոլովման տակ կ’երթան այն էրիկ կնիկները, որոնք իրենց ծնողաց բռնությամբն միայն ամուսնացած են։

Հոլովումն Գ

26. Ամեն աղջիկ, Որ ուղղականին մեջ տասնչորս տարեկան է, սեռականին մեջ այս «տասնչորսը» քսանվեցի փոխվելով կը հոլովվի:

Այս հոլովման տակ կ’երթան ամուսնության միջնորդ կանանց ձեռքով կատարված ամուսնությունները։