Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հոլովումն Դ

27. Ամեն էրիկն, որ ուղղականին մեջ քանի մը սիրուհիներ կ’ունենա, սեռականին մեջ կնիկն ալ սիրական մը կ’ունենա:


Այս հոլովման տակ կ’երթան անբարոյական էրիկներն և այլն:


Հոլովումն b

28. Այն աղջիկներն, որք ուղղականին մեջ թուխ են, սեռականին մեջ բուտrա քսելով ճերմակի կը փոխվի՜ս:


Այս հոլովման տակ կ’երթան այն աղջիկներն, որոնք բուտrայի շնորհիվ կրցած են ամուսնանալ:


Հոլովումն Զ

29. Այն կնիկը, որ ուղղականին մեջ մեկ սիրական մը ունի, սեռականին մեջ մեկ սիրականը երկուքի կը փոխե եթե էրիկն չափազանց նախանձոտ է:


Այս հոլովման տակ կ’երթան նախանձոտ էրիկներն ու պչրող կնիկներն:


Հոլովումն է

30. Այն աղջիկներն, որք անուս և միայն հարուստ են, ուղղականին մեջ հարս կ’ըլլան, սեռականին մեջ այս հարսը թագուհիին կը փոխեն, տրականին մեջ թագուհին բռնավոrի կը փոխեն, գործիականին մեջ փորձանքի կը փոխեն և կոչականի մեջ ո՜վ դըժբախտություն կ’ըլլան:


Հոլովումն Ը

31. Այն էրիկն, որ Հարստության ուղղականին մեջ բարի էր, սնանկության սեռականին մեջ չարի կը փոխվի:


Այս Հոլովման տակ կ’երթան ստակի Համար էրիկնին սիրող կնիկները:


Հոլովումն Թ

32. Այն կնիկն, որ ուղղականին մեջ երկու սիրական ունի և մեկ էրիկ ունի, սեռականին մեջ մեկ էրիկը կը կորսնցնե և անոր տեղ հրեք սիրական ունենալով ամուսինեն կը բաժնվի: 122