Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս հոլովման տակ կ՚երթան անբարոյական կնիկներր։

Հոլովումն ժ

33. Այն աղջիկներն, որք ընդհանրապես ուղղականին մեջ հրեշտակ են, սեռականին մեջ սադայելի կը փոխվին։

Այս հոլովման տակ կ՚երթան թաղելու աղջիկները,

Հոլովումն ԺԱ

34. Այն երիտասարդներն, որ ուղղականին մեջ քսան տարեկան են, սեռականի մեջ վաթսունի կը փոխվին, եթե կնիկնին շռայլ ըլլա, տրականին մեջ բանտի կը փոխվին և կոչականի մեջ գերեզմանի կը փոխադրվին։ Այս հոլովման տակ կ՚երթան արդի ամուսնությանց հարյուրին իննսունինն…

ԿՐՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈ ԵՐՐՈՐԴ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

Կրոնական ժողովը երկու նիստ ըրավ, երեք պաշտոնական ծանուցում հրատարակել տվավ։

Թվաբանական հաշվով մեկ նիստին մեկ ու կես որոշում կ'իյնա կոր։

Այս ան գամ վան ծանուցում ը կ՚ըսե, թե առաքելական սահմանադրությունը կը տրամադրե, որ եկեղեցական մը չբամբասվի։

Մեկ Սահմանադրություն մը ունինք, զոր անթերի գործադրելու համար հոգինիս կուտանք կոր։ Կրոնական ժողովնիս անդիեն առաքելական սահմանադրության մ'ալ հանեց, լրագիրը չվարեցան մնացին, թե առջի Սահմանադրության համաձայն վար վին, չէ նե Կրոնական ժողովին նորոգ սահմանադրության։

Եթե այս Կրոնական ժողովը տարի մը առաջ կազմված ըլլար և յուր սահմանադրությունն հրատարակած ըլլար, վերաքննիշ հանձնաժողով մ՝ալ իր սահմանադրության համար կը կազմեինք, որ քններ զայն, եթե երբեք Վերաքննելի է։

— Կրոնական ժողովն կը խնդրե, առջի ծանուցումներուն մեջ կը հրամայեր, որ կրոնականաց մասին խմբագիրը բան մը չգրեն, այլ երթան գաղտնապես Կրոնական ժողովին հաղորդեն գիտցածնին, որ պետք եղածն տնօրինե.