Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կը դարձուներ դարձուներ

Մինչ հոգիս դուրս հաներ։

Երեսփոխան թ՝ըլլալի'

Ժողովին մեջ քուն քաշեի,

Զեռքերս միայն վերուցած

Առատ քվե կուտայի։

Իսկ Քազազյան թ'ըլլայի'

Երեսփոխանն հայհոյող,

Կը բռնեի օձիքեն

Դուրս կ'ընեի ժողովեն։

Թ'ապակեդրոնացակա—

նություն երբեք ըլլայի'

խաղաղություն ազգին մեջ

Չէի թողեր տանեի։

Թ'արծաթ, ոսկի ըլլայի'

Ազգային սնտուկին կուտայի,

Վարժապետաց մի դպրոց

Շուտ մը կանգնել կուտայի։

Եթե հարուստ ըլլայի'

Պոլսո բոլոր փողոցներն

Աղվոր շինել կուտայի,

Աղբերն մաքրել կուտայի։

Օրիորդ մը թ'ըլլայի'

Եղբորս բալթոն ու լաթեր

Իրարու հետ կապկպած

Մեծ խըչլըխ կը շինեի։

Թե թաղական ըլլայի'

Թաղին սնդուկ պարպեի,

Կրկնատումար շինելով

Հաշիվները շտկեի։

Թե իզմիրցի ըլլայի'

Եդեսյանին ձեռք տայի

Եվ քաշելով քաշելով

Հարկավ Իզմիր տանեի։