Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԱՐՃ ՊԱՏԱՍԽԱՆ


Օրագիր կ’ըսե, թե Ընդհանուր ժողովին ներկա գտնվող մարդերը Ժողովուրդ չեն. ժողովուրդ ըսվելու համար աշխարհիս մեջ որչափ հայ կա նե ամենքն ալ Ընդհանուր ժողովին ներկա գտնվելուեն:


Ասոնց պատասխանը Մեղուներու մեջ հազար անգամ տված ըլլալով՝ հասարակությունն ալ ասանկ վեճերեն զզված ըլլալով կը հրավիրենք Օրագիրն Մեղուներն կարդալ և եթե կարող Է, հերքել այս մասին գրածնիս։


Օրագիր կ’ըսե, թե ժողովրդյան հոն ներկա գտնվիլն Ընդհանուր ժողովին կողմե շնորհք մ’Է։


Սխալ Է.


Չկա փաստաբան մը, փոխանորդ մը, որ ըսե դատին տիրոջը․


«Քեղի շնորհք կ՚ընեմ, որ դատին ներկա գտնվիս»։


Պահ մը ենթադրելով, որ շնորհք Է, կը հարցնենք։


«Ինչո՞ւ ժողովուրդն զրկել այս շնորհքեն»։


Ենթադրենք, թե ներկա գտնվոդները ժողովուրդ չեն, ինչո՞ւ ուրեմն անհատի մը համար ամենն ալ դուրս ընել։


Մեկան տրված շնորհքն առանց պատճառի ինչո՞ւ ետ առնել:


«Խելոք չեն կենար կոր եղեր»։


Ասոր դեղը խելոք նստեցնելու աշխատիլն Է, և ոչ թե դուրս ընելու։


Օրինակ․


Աշակերտաց շնորհք մը կըլլա, որ զբոսանք ընեն, աշակերտներեն մին խելոք չնստի նե զբոսանքը վերցնելո՞ւ Է։


Օրագիր թո՛ղ ուզածին չափ տրամաբանն։


Իմաստակության երկար բարակ պատասխանելու ժամանակ չունինք։


ԸՍԻ, ԸՍԻՐ, ԸՍԱՎ


Ահավասիկ, ընթերցո՛ղ, օրվան խնդիրնիս աս Է, ըսի, ըսիր, ըսավ։


Ազգային բոլոր ժողովները, բոլոր պաշտոնյաները, բոլոր թերթերը, այս խնդրույն վրա կը վիճաբանին, այս խնդրույն լուծմանը կաշխատին։


Խնդիրը ծանր Է, որովհետև երեք անձ կը ներկայացնե, երեր անձեր իրարու հետ հաշտեցնելը դյուրին բան չէ։


Մյուս ազգերը համոզված ըլլալով, որ ասանկ խնդրո մը լուծմանը աշխատիլն ժամավաճառություն Է, զայն թողեր, դպրոցնե֊