Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԵՐՋԻՆ ԾԱՆՈԻՑՈԻՍ

է'հ, բարեկամք, աչվընիդ լո ւյս..-

Թատրոնը' որով շաբաթը երկու անգամ ձեր գլուխը ցավցնելու պատիվն ունեի, ահավասիկ այսօրվնե սկսելով ամեն օր պիտի հրատարակվի բացի կիրակի օրերե ու թուղթի ստակ չդտնված՝ օրերե։

Այս', սիրելի ընթերցողք և ընթերցողուհիք, այսօրվնե սկսյալ ամեն օր պիտի խնդաք, և ասոր պատճառն ուրիշ բան չէ եթե ոչ իմ սա համոզումս, թե մարզիկ այս դժբախտությամբ լի աշխարհին մեջ ամեն օր խնդալու պետք ունին, իսկ մեր ազդին հիմակվան վիճակին մեջ հայերն ամեն ժամ, ամեն վայրկյան խնդալու պետք ունին։ Այս պետքը դաստիարակության խնդրույն պես վերջերս շատ զգալի եղած Է:

Այս մեծ պաշտոնը, որուն փոքրիկ պաշտոնյան ըլալու անարժանությունն ունիմ, ազդին շատ օգտակար պիտի ըլլա, ամեն կարքի ազգայինք օգուտ պիտի քաղեն մեր այս ձեռնարկութենեն֊ ազգային ժողովներն ու պաշտոնյաներն Թատրոնը մեջ թերություննին տեսնելով՝ պիտի զվարճանան ու պիտի ուղղվին։ Ուսումնական խորհ ու ըդր վարժարանաց վիճակին վբայոք խնդալու բաներ կարդալով՝ պիտի սկսի խնդալ վարժարանաց վրա, երիտասարդներն պճնասիրություննին ծաղու նշավակյալ .տեսնելով պարզասիրության պիտի դիմեն, աղջիկներն ու կնիկներն իրենց սարսափելի խըչլբխներուն վրա հոդվածներ կարդա լութ բնական բավականանալ պիտի ուխտեն, առևտրական դործոց մեջ դժբախտությանց հանդիպողներն իրենց տխուր ժամերուն մեջ Թատրոն’ պիտի կարդան ու տխրությունին պիտի փարատեն, մխիթարվիլ չաղողներն իսկ, Թատրոնը կարդալով^ դոնե քիչ մը ժամանակի համար հանդետս պիտի մխիթարվին. պարտք ունեցողները պարտքերնին վճարելու օրերնին ստակ չունենան և ծանր խոսք լսելով վիրավորվին նե՝ իսկույն Թատրոն կարդալով պիտի զվարճանան և ցավերնին պիտի մոռնան, նույնիսկ ես ալ երբեմն երբեմն պիտի կարդամ:

Համրեցիր, ընթերցող, Թատրոնէն Ընելիք ծառայությաննեբր. Հոլլուեի դեղահ ատներեն տարբերությ քուն ու նի՞Հ ենթադրելով, թե այդ ծառայություններեն և ոչ մին պիտի ընե, սա օգուտը պիտի ունենանք, որ երգիծական արվեստր ամեն օր հառաջ պիտի երթա, որովհետև ամեն օր պիտի խնդանք տեղի ունեցած դեպքերուն վրա: