Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ողբոց վրա խոսիլը արգիլյալ է մեզի համար, ինչպես որ շոդենավներու մեջ նավապետներոլ վրա խոսիլը արգիլյալ է։ Անգամ մը որ խնդալու սկզբունքն ընդունած ենք պետք է խնդանք, լալ սկսելնուս պես դեմքերնիս հակասության մեջ կ'իյնա, ինչպես որ կ՚իյնան միշտ Օրագրոգ թերթերը և ինկած են երբեմն Ասիո թերթերը,

Խնդալով պիտի պաշտպանենք միշտ ժողովրդյան իրավունքը, և Օրaգրո պես ազն վակ անության հարելով չպիտի արհամարհենք ժողովուրդն շնորհ անունը տալով այն բանին, որ իրավունք ։ Այո'խնդալով պիտի պաշտպանենք ժողովուրդն, և երբ անիկա կատարյալ պաշտպանված տեսնենք՝ այն ատեն պիտի խնդանք, կամ ըստ քեուսինյանի տի խնդանք։ խնdալու։

Այս անունով բողոքական վա րժարան մը բացված է Սկչուտարի «/. Խաչ եկեղեցվույն դիմացը, քիչ մ՝ալ թող առաջ երթային ու եկեղեցվույն մեջը բանային, թաղին երկսեռ վարժարանին քովը։

Օրագիր և Փունջ գովեստով ծանուցին ասոր բացվիլը, ողջ ըլլանւ մենք ալ օր մը հարկավ գովեստով կը ծանուցանենք ատոր ԴոցլԼԻւը- ող։ ւ>սամ,

— Ի՞նչ կըսես բարեկամ, պիտ րսե մեզ հարկավ միսիոնաը հարմարգ հարաւ Կը քարոզիչն կամ քարոզչուհին կարծյաց ազատութրունը չէի ք դեր դուք։

Կը հարգեմ, պատվելիս, կարծյաց ազատությունը ամեն Կ? հւսրդե, ես ալ կը հարգեմ, դուն ալ կը հարգես, ան ալ կը գե, մենք ալ կը հարգենք, դուք ալ կը հարգեք, անոնք հարգեն։

Դաստիարակության դիմակով ինչո՞ւ համար հայ մանկտյանդ բողոքականություն կը քարոզեր, կարծյւսց ազատությունը դիմակ կ'ընդունի՞ ։ Եթե նպատակնիդ դաստիարակության համար աշխատիլ է, ինչո՞ւ համար քիչ մ'ալ գաղղիացիները, հույներր, հրեաները չեք դաստիարակեր, ինչո՞ւ անոնց ալ մեյմեկ քիչ ազիզ րուհ չեք տար^։

Չկրցինք հասկնալ որ Օրագիր, որ իբր թե ժողովրդակասություն կը քարոզե, ի՞նչպես առանց դիտողության հրատարակեց այդ ծանուցումը, միսիօնարներու հոն դպրոց բանալու ազատու