Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թատրոնը՝¹ այն առաքինական գործին մասնակցող և մասնակցելիք ազգայնոց առատ շնորհակալություններ կը մատուցանե ի դիմաց սովին. բայց չկրնար իր բարկությունը զսպել Օրագրո թարգմանչին² այս մասին բռնած անտարբեր ընթացքին դեմ։ Այս թարգմանիչը, եթե ուղեր, մեծ օգնություն կրնար ընել, որովհետև սա Էր որ ասկից քանի մը ամիս առաջ Օրագրո մեջ հացին օխան ութը փարայի իջեցուց և վերջեն վնաս ընելուն համար նորեն երկու ղուրուշի բարձրացուց. հիմա ալ, գոնե ի սեր ազգության, հացին գինը քանի մը ղուրուշ իջեցուներ նե ի՞նչ կ’ըլլար, թարգմանությանը կտորը չէր ուտվեր ա…

Անգո՜ւթ թարգմանիչ…:

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԹԱՏՐՈՆ

Պարոն Մաղաքյանի փաստաբանը¹ Բերայի սուրբ Երրորդության եկեղեցվո կալվածոց հոգաբարձության միամտությանը հաղթեց²:

Արևելյան Թատրոնը, որ ասկից վեց ամիս առաջ հինգ տարվան համար պարոն Մաղաքյանի վարձու տրված էր, այս օրերս նորեն վարձու պիտի տրվի։

Հարկավ պիտի ըսվի մեզ հիմա, թե շենք մը քանի՞ հոգիի վարձու կը տրվի, կամ հինգ տարին ին՞չ շուտ անցավ.

Պատասխաննիս պատրաստ է. թատրոնի մեջ տարիներն, ամիսներն ու օրերը մեկ վայրկենի մեջ կ՝անցնին. շատ անգամ քսան տարվան մեջ տեղի ունեցած իրողություն մը թատրոնի մեջ երեք արարքով, երեք ժամու մեջ կը կատարվի, հետևապես պարոն Մաղաքյանի հինգ տարիին վեց ամսո մեջ անցնիլը եթե մեզի համար անհավատալի արագություն մ՝է, թատրոնի հաշվով անհավատալի համ բերություն մ՝է, թատերական արվեստին նայինք նե՝ այդ հինգ տարին մեկ ժամու մեջ անցնելու էր։

Մենք պարոն Մաղաքյանին վրայոք հիմա ըսելիք չունինք, որովհետև ժամանակին բավակւսն խոսեցանք։

Լսածնուս նայելով պարոն Մաղաքյանը թատրոնը սա պայմանով վարձեր է, որ հինգ հարյուր nսկին կանխիկ պիտի վճարե, և թե որ վեց ամիսեն ետքը մնացած հինգ հարյուր ոսկին չկարենա վճարել՝ թատրոնին բանալիները Կալվածոց հոգաբարձության պիտի հանձնե։ Ուստի, ձմեռը վեց ամիս թատրոնը բանեցուց ու տված հինգ հարյուր ոսկին արդևն պալո ընելու համար թատրոնին