Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչ է նե' մարգը չորեքտասաներորդ գավաթն ալ կը պարպս և յուր բոլոր պարտքերը վճարելեն ետքը բավական առնելիք ալ կ'ունենա ու գոհ սրտիվ տուն կ'երթա․․․

Օրհնյալ գա՜վա թ...։

ՅՈԹԱՆԱՍՈԻՆՀԻՆԳԻ ԽՆԴԻՐ

Ով որ յոթանասունհինգ ղուրուշ ազգային տուրքը չկրնար վճարել, չկրնար երեսփոխան ընտրել։

է՞յ, ո՞վ պիտի ընտրե երեսփոխան։

Ասոր համար որոշում մը շտըվեցավ տակավին. միայն սա որոշվեցավ, որ երեսփոխան ընտրելու իրավունք ունենալու հա՝մար յոթանասուն և հինգ ղուրուշ ազգային տուրքը կանխիկ վճարելու է։

— Եղբայր, հիմա կ'ընտրե տե պարտքը վերջը կուտա։

— Պարտքը վերջը կուտա նե թո՞ղ իր երեսփոխանն ալ վերջը ընտրե։

— Հիմա ստակ չունի նե ի՞նչ ընե։

— Թո՞ղ երեսփոխան ալ չունենա։

— Ըսել է, որ աղքատ թաղերը այսուհետև երեսփոխան չպիտի կրնան տալ։

— Այո'։

— Շատ ստակ ունեցողը միայն երեսփոխան պիտի տա։

- Այո՞։

— Ատակի խնդիր, չըսե՞ս։

- Այո՞։

— Սահմանադրութեն են ազնվապետության կ երթանք կոր չըսես։

— Այո՞։

Ասոնք են հիմա ժողովրդյան մեջ անցած խոսակցություններն։ Վարչությունը այս յոթանասունհինգ ղուրուշի խնդրույն ուրիշ որոշում մը տար նե կարծենք ավելի աղեկ կ'ըլլար։

Այս եղանակավ ո՞չ ազգային սնտուկին օգուտ մը կ՚ըլլա, ոչ ալ երեսփոխանության։

«ԼԵՎԸՆԹ ՀԵՐԸԼՏԻՆ» ԱՆԿՈԱՄՆԱԿԱԼՈԻԹՅՈԻՆԸ

Երբ որ Լևընթ Հերըլայ կը խոսի, ճշմարտությունը կը լռե, և երբոր ճշմարտությունը կը խոսի, Լեվընթ Հերըլտը կը լռե