Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քանի որ աս ասանկ է, լռելու կարգը հիմա Լեվընթ Հերըլտին է։

Այս լրագիրն ասկեց քանի օր առաջ Պեշիկթաշու գործարանին վրայոք հոդված մը հրատարակելով այնպես ցցունել կ'ուզե, թե հիշյալ գործարանը մեծապատիվ Որդիկ էֆենտիին տնօրենությանը ներքև գտնված միջոցին խեղճ վիճակ մը ունի եղեր և, թե մեծա՝ պատիվ Թուպինիի ձեռք անցնելեն ետքը բարվոքեր է։

Այս հոդվածին ի պատասխան նամակ մը կուղղվի Լեվընթին, որպեսզի յուր սխալը ճանչե և Որդիկ էֆենտիի պես նշանավոր արվեստագետի մը տաղանդն մեկ Վայրկենի մեջ հափջտակելով Թուպինիի չտա. բայց, էեվենտը' ինչպես ծանուցած է Օրագիր մերժած է այդ նամակին հրատարակությունը ։

— Ինչու։ Որովհետև ճշմարտությունը խոսած ժամանակը Լեվընթ Հերըլտը լռելու է, որովհետև յուր անկողմնակալությունը կը պահանջե, որ Թուպինին գովե։

Ամեն մարդ գիտե, որ հիշյալ գործարանը տասնչորս տարի շարունակ Որդիկ էֆենտիի վարչությանը տակ կը գտնվեր, և դեռ մեկուկես տարի չեղավ, որ Թուպինիի ձեռք անցավ։ Որդիկ էֆենտիին ձեռքն եղած միջոցին հիշյալ գործարանն այնպիսի կահույք դուրս տվավ, որք ամենուն ուշն ու զարմանքն դրավեցին, բայց Թուպինիին ձեռքն անցնելն ետքը գործարանի կերպարանքը փոխվեցավ։

Սկյուտարի օմնիպյուսի ընկերությունը կառք կ'ապսպրե այդ գործարանին, բայց ասիկա կառքերը գաղտն արար Եվրոպա կապսպրե, գաղտնաբար հոն շինել կուտա, դաղտնաբար հոս բերել կուտա, գիջե ըան ց դաղտնաբար զանոնք կը ներկե ու րնկերության կը հանձնե։ Եվ կարծենք քսնի մը օրեն կը գրե Սկյուտարու ընկերության, որ գործարանը պատրաստ է նաև նեըկեչ իրենց ձիերը։

Շատերն այս լուրը լսելով հիմա բալթոնին ու բանթայոննին կը տանին հիշյալ գործարանր, որ ներկվի, և լսածնուս նայելով պոյաճիները բողոքեր են եղեր այս անիրավության դեմ։ Ահավասիկ աս է հիշյալ գործարանին ըրած հառաջադիմությունը Թուպինիի ձեռք անցնելն ի վեր։

Լեվընթ Հերըլտի մեջ հրատարակված հոդվածը, որուն պատասխանը չէ ուզեը հրատարակել Լեվընթ Հերըլտ, կըսե նաև, թե սիկառ ծխելը արգիլվելուն համար հայ գործավարներն դոբծադուլ բրեր են. մինչդեռ այս արգելքը միայն հայ գործավորաց