Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՆԳԱՆԱԿՈԻԹՅՈԻՆ «ԹԱՏՐՈՆԻ» ի ՆՊԱՍՏ ՍՈՎԱՏԱՆՋ ԱԶԳԱՅՆՈՑ

Ինչպես որ երեկ ծանուցած էինք, Ասիո սովատանջ ազգայնոց ի նպաստ հանգանակությոմն մ'ալ մենք բացած ենք և երեկվնե սկսելով` հանգանակության թուղթերը շրջաբերության հանած ենք։

Թատրոնն, ի դիմաց տառապյալ ազգւսյնոց, ահավասիկ այսօր արտա սասուս յաչս ամեն կարգի ազգայնոց սենյակներոն սեմին վրա կեցած, ձեռքերը բացած` գթություն կը պոռա, ողորմությն կը խնդրե, հաց կ'ուզե, կյանք կը մուրա։ Քաղցր Լ մեզ հուսալ, որ ոչ ոք պիտ վռնտե զմեզ, և ամեն կարգի ազգայինք պիտի փութան մասնակցիլ այս հանգանակության, և ընկալադիըն ընդունելնուն պես` իսկույն պիտի վճարեն պարտքերնին և նորեն պիտի ապացուցանեն թե հայք մարդասեր են, թե հայք անտարբեր չեն իրենց եղբարց թշվառության։

ՖՐԵՆԿՅԱՆԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈԻԹՅՈԻՆԸ

— Ատ ի՞նչ գիրք Է բարեկամ։ — Հարցունելդ ավելորդ Է, հիմա ի'նչ գիրք կ՝ըլլա։ — գիրքերը մևսիմ չունին ա', թե որ ձուկ ըլլար նե լարերտա Է կըսեի։ — գիրքերն ալ մևսիմ ունին և հիմա հայոց պատմության մևսիմն Է. Ֆըենկյանի վիճակահանութենեն` հայոց պատմությն մը ելավ ինձի, ան Է։ — Մյուս ձեռքինդ ի՞նչ Է։ — Ան ալ հայոց պատմությն Է, ան ալ ասկից առջի վիճակահանութենեն ելավ։ — Էյ, տղոն ձեռքինը ի՞նչ Է։ — Ան ալ հայոց պատմություն Է, ան ալ վիճակահանութենեն ելավ։ — Քովի բարեկամիդ ձեռքինը ի՞նչ Է։ — Ինչո՞ւ հարցուցիք, ան ալ հայոց պատմութիւն Է։ Ան չէ ամա, ո՞ւր կ՚երթաք կոր։ — Սրճարան կ՝երթամ կոր։ — Մեկտեղ երթանք տե քիչ մը կարդանք սըվոնք։ Սրճարան մը կը մտնեն։ — Մանչո'ւկ, մանչուկ....