Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

-Ո՞ւր է կորսվեր թշվառականը։

-Մանչո՛ւկ…

-Հա՛, եկա, հոս եմ, ի՛նչ կ’ուզեք։

-Ո՞ւր էիր։

-Քովի սենյակը նստեր կը կարդայի կոր։

-Ի՞նչ կը կարդայիր կոր։

-Հայոց պատմություն։

-Ուսկի՞ց առիր։

-Ֆրենկյանի վիճակահանութենեն ելավ։

-Սըկեց երկու խահվե բեր։

-Բեք աղեկ։

-էֆենտի՛մ, աս քանի՛ հարյուր հազար հայոց պատմություն ունի եղեր, որ ամենուն ալ մեյմեկ հատ ելեր է։

-Ո՞վ գիտե։

-Հրամմեցե՛ք խահվենիդ։

-Կ’երևի, թե երեք հազարի չափ ունի եղեր։

-Երթա՞նք։

- Թրամվեյով երթանք, բայց։

- Շատ աղեկ… թրամվեյ կը մտնեն։

- 0՜, բարեկամ, ուր բարով։

- էֆենտիմ, մորաքրոջս տուն կ’երթամ կոր, առջի օրը հայոց պատմությունս մոռցեր էի, առնելու կ’երթամ կոր։

- Շատ աղեկ, քույրերնիդ ի՞նչպես է, աղեկ է։

- Փառք Աստուծո, աղեկ է, անոր բնավորությունը գիտեք ա, բոլոր օր կը նստի կը կարդա։

- Ի՞նչ կը կարդա պարի։

Ինչ պիտի կարդա, հայոց պատմություն մը առ եր է Ֆրենկյանի վիճակահանութեն են, ան կը կարդա։

-Մայրդ ինչպե՞ս է։

- Ան ալ աղեկ է։

- Հակոբիկր հետդ չէ այսօր։

-Չեկավ, նստեր հայոց պատմություն կը կարդար կոր, ելիր, երթանք, ըսի նե՝ սա լմնցունեմ տե կուգամ ըսավ։

- Մնաք բարով։

- Երթանք բարով, տեսնվինք։

- Շատ աղեկ։

- Ծո՛, տղա, տունն ի՞նչ կը տանիս կոր թորպայով․ բրի՞նձ է։

- Չիյտեմ, աղան տվավ, որ տանիմ։