Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այսօր Իփեքճյանին եղածը վաղը ուրիշի մը չպիտի ըլլա, և եթե ասանկ լռություն պահվի, Սահմանանադրությունը ո՞ւր կ’երթա, լոկ անուն մը չմնա՞ր։

Երեսփոխան մը ոչ միայն անարգվելու չէ, այլ ազատ ձգտելու Է, որ յուր կարծիքն հայտնե և փաստերով հաստատե յուր սկզբունքը։ Իփեքճյան Էֆենտիին խոսելու ազատությունը բռնաբարելով ի՞նչ վաստկեցանք, ո՞վ համոզվեցավ, որ ժողովրդյան ներկա գտնվիլն իրավո՞ւնք է, թե շնորհ։ Ատենապետ պեյր շնորհ է կ’ըսե։ Ի՞նչ է փաստը։

Տասը տարի Բարիզ մնալը։

Բազկատարած կ’աղաչեմ ձեզ, երեսփոխան էֆենտիք, ամենքնիդ ալ հարյուր տարի Բարիզ կեցեք և սա շնորհն իրավունքի փոխեցե՜ք…

Կը փափագինք, որ ատենապետ պեյին աս բարկությունն և առաջինն ու Վերջինն ըլլային, ինչպես նաև մեր այս հոդվածը


ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ

Աշխարհ ամենայն,այսօր ինձի նայեցեք ու ցնծակից եղեք,թնդանոթներ նետեցե՛ք, փողոցները լուսավորեցե՛ք, նավերը զարդարեցե՛ք, ուրախության աղաղակներով լեռները գոռացուցե՛ք, երկինքը թնդացուցե՛ք, երկիրը դողացուցե՛ր, գավաթները պարպեցե՛ք, տնկեցե՛ք, խմեցե՛ք, երգեցե՛ք, պարեցե՛ք, որովհետև այսօր Ուսումնական խորհուրդնիս քայլ մը առավ։ Ուրախացեք, որովհետև այսօր ուրախության օր մ’է, և ասանկ օր մը մեյ մ’ալ տեսնելիք չունինք, կամ թե տեսնանք ալ նե՝ հարցուր տարիեն հազիվ կրնանք տեսնել։

Այո՛, Ուսումնական խորհուրդնիս քայլ մը առավ. Կրոնական ժողովին առաջարկեց, որ ասկից ետքը դպրոցի աշակերտը ննջեցյալներու հողարկավորության և հարսանիքներու չտարվին, որպեսզի դասերնեն ետ չմնան։


Ուսումնական խորհ ուրդ մը, որ տարվան մը մեջ կ’զգա թե տղայոց՝ ննջեցյայներու երթալն վնասակար է, վարձով կը հաստատն, որ քիչ ժամանակեն մեծ բարեկարգություններ պիտի մտցունե վարժարաններու մեջ, հետևապես, ասանկ Ուսումնական խորհուրդ մը շնորհակալյաց արժանի է։


Օ՜ն, աշխարհ ամենայն, փութտցե՛ք ձեր շնորհակալություններն հայտնել իրեն։