Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հիմա:


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍՔԻ


Ընթերցո՛ղ, դուն ալ ինձի պես լսած ես անշուշտ, կամ ես ալ քեզի պես լսած եմ սույն անունով տիեզերահռչակ հայ մը, որուն համար կըսեին, թե մեր Մանզումեի հոդվածներուն մեծությամբը համբավ ունի նկարչության մեջ, թե անոր ամեն մեկ պատկերն այն չափ գույն ունի, որչափ որ կարծիք ունի Օրագիր մեկ խնդրույն մեջ, թե ալեկոծության բռնված նավ մը նկարած ունի եղեր, որ չորս կողմեն ջուր կ’առնե եղեր, և թե այս պատկերն կղզի բանող շոգենավուն ամեն օրվան պատկերն է եղեր, ահավասիկ ընթերցող, այս մեծանուն Հովհաննես Այվազովսքին, լրագրաց գրածին նայելով այս օրերս Պոլիս կը գտնվի։


Ինչպես որ օրեն է, ինչպես որ պարտք է, մենք ալ մյուս լրագրաց պես կը ծանուցանենք, որ այս մեծահամբավ հայազգի նկարիչն այս օրերս Պոլիս կը գտնվի։


Բնությունը, որ առաջին գաղտնապահ մ՚է, չէ կրցեր խեղճը բան մը պահել Այվազովսքիեն։ Սա յուր վրձինն առած բնության խորն է թափանցեր և անոր բոլոր գաղթնիքներուն տեղեկանալով զանոնք ի տես հաներ է։


Բնությունն ալ ունի հիմա իր հայելին. Այվազովսքիին նկարներուն նայելուն պես կրնա անոր մեջը տեսնել իր պատկերը։


Քույիրե տ’Օրիան քանի մը լրագրաց հետ չբարեհաճիր, որ Այվազովսկին հայ ըլլա,կը փափագի,որ ռուս ըլլա,և այս պատճառով առջի օրվան տված ուղիղ լուրն իբրև սխալ կ’ուզե հետևյալ օրը սապես։

«Որչափ որ սխալմամբ հայ է և մականունն ալ Այվազովսքի է գրած էիք նե՝ վերջեն իմացանք,որ ռուս է եղեր ու մականունն ալ Այվազովսկի է եղեր»։

Ապրի՛, Քուրիյե տ’0րիան, շատ ապրի՛, թե որ բոլոր շտկած