Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սխալներն ասանկ են նե ընթերցողներն ճշմարտության երես տեսնելիք չունին իրեն հետ։

Շատ հավանական է, որ Քուրիյե վաղը ելնե և Այվազովսքիին նկարած պատկերներուն համար ալ ռուս են ըսե։

Իսկ մենք, Քուրիյեին այս ստույգ լուրերուն վրա խնդալով կը զվարճանանք, և կիմացունենք իրեն, որ Հովհաննես Այվազովսքի հայ է և հաքոց փառքն է։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ «ԹԱՏՐՈՆԻ»

Պատրիարքարանը լրագրաց մեջ ծանուցում մր հրատարակելով կը հայտարարե, թե Ժողովին` ունկնդրություն ընել փափագողները սահմանյալ թվով մը պիտի ընդունվին։

Այս տողերեն կը հասկցվի, որ սահմանյալ թիվն ինչ է նե փափագողներուն թիվն ալ ան պիտի ըլլա, հետևապես փափագողներն նայելու են, որ իրենց թիվը սահմանյալ թվույն հարմարցունեն։

Աս անցնինք։

Ծանուցումը քանի մը տող վարն ալ կը հայտարարե, թե տոմսակաց թիվն ըստ տանելո տեղվույն սահմանյալ ըլլալով, առ այժմ 50 են ավելի տոմսակ չտրվիր։

Այս տողերեն ալ կը հասկցվի, որ Ղալաթիո եկեղեցին հիմակուհիմա ըստ որոշման Ազգային ժողովին 50 են ավելի մարդ չպիտի կրնա առնել, թե որ ետքեն ժողովը հաճի նե ան ատեն 50 են ավելի պիտի առնե։ Ազգային Պատրիարքարանն երբեմն երբեմն ասանկ խնդացնելու ծանուցումներ հրատարակե նե գեշ չըլլար, ժողովրդյան զրվարճություն կը պարգևե։

Եթե ունկնդրաց թիվն սահմանյալ է, ինչու կ'ըսե, թե «ըստ տանելո տեղվույն» սահմանյալ է, եթե ըստ տանելո տեղվույն սահմանյալ է, ինչո՞ւ համար 50են ավելի չպիտի ըլլա։

Դարձյալ, եթե ըստ տանելո տեղվույն սահմանյալ Լ, ինչ հարկ թիվ որոշել, քանի որ տեղն որչափ կրնա առնել նե` այնչափ կառնէ, ո՞չ ավելի, ո'չ պակաս, հետևապես, տեղվույն տանելիքեն ավելի մարդ չկընար մտնալ, որովհետև տեղ չգտնար, և օր մը օրանց «ես պիտի մտնամ, դուն պիտի մտնաս»ի համար կռիվ ալ չէ եղած, որ Պատրիարքարանն ըսե, թե տեղվույն տանելիքեն