Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Հիվանդություն մը…

- Պա՞ղ առիք, չէ նե տաք։

- Ոչ պաղ առինք, ոչ ալ տաք, մեր հիվանդությունը ծուռ հասկցողություն արդյունք մ՝է կ՝ըսեն:

- Այդ հիվանդության մեջ ի՞նչ կ’զգա կոր մարդ։

- Մարդս անանկ կ'՝զգա կոր, որ գրպանին տակը ծակեր կը բացվին կոր և այս ծակերն օր ըստ օրե կը շատնան կոր։

- Ի՞նչ բանե հառաջ կուգա կոր ան։

- Այդ հիվանդութենեն։

- Այս հիվանդությունը ի՞նչ բանե առաջ կուգա կոր։

- Բացված ծակերեն։

- Ըսել Է որ, երկու ամիս պարապ նստելով անցուցիք։

- Ընդհակառակն՝ երկու ամիս շարունակ աշխատեցա:

- Ի՞նչ ըրիր։

- Կրոնական ժողովին վրա դրված հոդված փնտրեցի։

- Գտա՞ր գոնե։

- Ո՛չ, Թատրոնի մեջ ատանկ բան մը գտնելը դյուրի՞ն Է… Կրոնական ժողովին մեջ արդարություն գտնելու կը նմանի։

- Ի՞նչ պատճառավ դադրեցավ ուրեմն Թատրոնը:

- …Տպագրական տեսչությունը դադրի ըսավ. ասկից զատ ուրիշ պատճառ մը չկա Թատրոնի դադրեյուն… և ըսավ տպագրական տեսչությունը Թատրոնը դադրի, և Թատրոնը դադրեցավ։

- Ամենևին հանցանք մը շգործե՞ց Թատրոնը:

- Ամենևին, և կարծեմ լրագիր մր գադրելու համար անպատճառ հանցանք մը գործելու ստիպյալ չէ, ճշմարտություն մը պաշտպանելը բավական Է լրագիր մը մեկ երկու ամիս դադրեցնելու։ Բայց, կ՝աղաչեմ, կարճ կապենք, երկու ամսվան համար նորեն չդադրինք։

- Մասիսն ըսավ, որ Թատրոնի դադարումը Տատյանի բողոքո արդյունքն է։

- Տպագրական տեսչությունն ալ ըսավ, որ Կրոնական ժողովո վրա գործածված չափազանց լեզվի մը արդյունքն Է։

- Ասոնց ո՞րն Է ճշմարիտը ։

- Ընթերցո՜ղ, խոսքի մի՛ բռներ զիս, գործ ունիմ, երկու խոսք ալ ընեմ ու բաժնվինք։ Թո՜ղ Տատյանը Թատրոնը խնկաման չկարծե, թո՛ղ նորին վսեմռւթյունն յուր քիթը Օրագրո մեջ թաղե. Օրագրո, որ Մըսըր չարշըսին պարպեց նորին վսեմության համար։ Ինքը շողոքորթվիլ կ՝ուզե եղեր, թո՛ղ շողոքորթվի ուրիշե մը։ Իր շողոքորթվելու իրավունքը չենք բռնաբարեր,