Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բռնաբարեր, մեր չշողոքորթելու իրավունքին ալ մատ չենք դպցուներ ոչ թե երկու ամիս, երկու դար ալ եթե գոց մնա թերթերնիս։ Երբ Տատյանը երեսփոխանական ժողովեն ներս կը մտնե, իր գործերը պիտի քննադատվին ինչպես որ կը քննադատվին Քրիստոստուր, Պեկյան, Իփեքճյան և այլն Էֆենտիներու գործերը։ Միույն ծաղրելի գործերը ծաղրած ժամանակնիս, մյուսին անիրավ գործերը չենք կրնար գովաբանել. Տատյանը չպիտի կրնա ըսել երեսփոխանի մը ետևեն, թե' Բարիզ ըլլայիր քեզ ոստիկանության կը հանձնեի։ Խնդիրը հոս Է, ուրիշ տեղ փնտրելու ելնելը ուղիղ հասկցողություն չունենալ ըսել, մարմարիոնե գլուխ ունենալ ըսել Է։

Մենք Տատյանին անծին չդպանք, իր բռնավորական ընթացքը հարվածեցինք ինչպես որ պիտի հարվածենք ամեն անգամ, որ երեսփոխանի մը վրա բռնություն բանեցունե ։ Թող դարձյալ Թատրոնը գոգել տտ ու Մասիսի խմբագրի միջոցով մեզի ալ լուր ղրկե, որ Թատրոնը ես գոգել տվի, այսինքն, անոր խմբագրին, օգնական խմբագիրներուն, գրաշարներուն, գրվիչին բերնին հացը ես հափըշտակեցի. Ինչ վեհանձնական խոստովանություն... Իրավունք չունի՞ մը ըսելու, որ վեհանձն բառը զոր Մասիս... Էր Տատյանին, իրեն մականունն Է։ Իրավունք ունինք ըսելու, բայց չենք ըսեր մենք վեհանձնական օրինակ մը կուտանք նորին վսեմության, ներելով իր ըրածինն խրատելով, որ բարկացած ժամանակը ավելի իր բերանն խոսելե դադրեցունելու վարժվի, քան թե լրագրի մը բերանը, գիտնալով, որ զինք երեսփոխան ընտրողները խոսելու, համար ընտրած են և ոչ թե խոսողները լռեցնելու համար։

ԱՐԴԱՐԱՆԱԼՈԻ ԴԱՐ!!!

Դարս արդտրանալու. դար Է... որչափ մեղավոր կան նե՝ ներկա Վարչության օրով կարդարան ան կոր...։ Հանգանք գործելու բարեպատեհ առիթ մը... առաջուց գիտնայինք նե քանի մը թեթև հանգանք ալ մենք կը գործեինք։

Ըստ Մասիսի Խաչատուր կաթողիկոս, ըստ Օրագրի Խաչատուր Սրբազանն այս օրերս բավական արդարացած Է եղեր, յուր աթոոռը դառնալու համար քիչ մ՝ալ արդարանալու պետք ունի եղեր։ Եր հուսանք, որ խեղճը քիչ մ՝ալ կ'արդարացանեն։

Պողոս վարդապետը չե՞ք հարցաներ։ Այս խեղճն ալ անմեղ

Անընթեռնհլի։