Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեկն է եղեր, այդ գեշություններն ընողը ուրիշ Պողոս մ'է եղեր Աս ալ պիտի արդարանա եղեր։ Կ'ըսեն, թե Պողոս վարդապետին դեմ դատ վարելու համար դրված փաստաբանն ալ ի նպաստ Պողոս վարդապետի կը փաստաբանե եղեր, յուր փաստերուն տոպրակին բերանը բաբեր Պողոս Վարդապետին առջև կը պարպե եղեր։

Վկաներն ալ այսօրվան ճերմակ ըսածն ուն վաղը սև կ'ըսեն եղեր, հետևյալ օրն ալ կապույտ կ'ըսեն եղեր։

Տեսնենք, սա կատակերդության վերջը ո՞ւր պիտի երթա։

«ԹԱՏՐՈՆ» ԱՌ ԱՏԵՆԱՊԵՏՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԺՈՎՈՎՈ

Ասկից առաջ պաշտոնական ծանուցմամբ մը կը հայտարարեիք, որ կրոնականաց վրա բան մը լսենք նե հրապարակ չհանած կրոնական ժողովին դիմենք, որպեսզի եղելությունն ստուգե և պարտ ու պատշաճն տնօրին։,

Այս ծանուցումեն քաջալերյալ ներկայիս կը փութամ գաղտնաբար հաղորդել ձեր գերապատվության, որ ասկից անկից մեղ հասած լուրերը կ'իմացնեն, որ կրօնականին մեկը կաշառակերության Հանցանքին մեջ գտնված է։

Կը խնդրեմ, սրբազան հայր, որ եղելությունն ստուգեր ու որ ճշմարտության հակառակ վարված չըլլանք։

Մնամ ձեր սրբազնության

ամենախոնարհ ծառա

Թատրոն

Հ․ Գ. Սա ալ գիտնալու է, որ գումարը Հուդայի առած գումարին պես փոքրիկ բան մը չէ եղեր։

Նույն

ՀԱՆԴՈՒԳՆ ԳՈՂ ՄԸ

Հայ անի է, որ Հայսը ասկից առաջ Հոբա գրոց վրա հոդված մը գրած էր։ Մանանավազ մալ Մասիսի մեջ ըսած էր, թե այդ հոդվածը Բազմավեպեն գողցված է։

Հայսն բոլորովին հուսահատ սապես կը պատասխանե։

«Այդ հոդվածը ոչ թե գողություն, այլ քաղված է եվրոպացի նշանավոր գրիչներեն մեկուն' Ապե Լեմայույի մեկ հոգվածեն... եթե այլալեզու գրվածներեն այսօրթնակ ընտիր գիտելիքներ, լուրեը, դիտողություններ հայրևնի լեզվի վերածողք բանագող եղած կ'ըլլան, մեր բանադատին ուշադրությունը կը հրավիրեմք մեր