Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այսօրվա լրագրության և ուրիշ ինչ ինչ մատենագրությանց վրա, որոնք փոփոխակի իրարմե քաղված և կամ հետևություն են»։

Ասանկ ալ հանդուգն ավազակ տեսած չունեինք։

Եթե Հոբ դեսպաններուն երեկույթ մը, կամ պարահանդես մը տված ըլլար, կամ եթե այս ինչ քաղաք դեսպան կարգված ըլլար և Հայսն ալ այս լուրն ուրիշ լրագրե մը առնելով հրատարակեր նե գող եղած չէր ըլլար, քանի ՝որ հոդվածը Հոբա գիրքը կը քննադատե, և քանի որ Հույսն ալ այդ քննադատութենեն քաղված կընե, ըսել է որ ուրիշին կարծիքներն, հմտությունը կը հրատարակե, և քանի որ այս ինչ տեղեն քաղած ըլլալը չըսեր, ղանոնք իրեն սեփհականած կըլլա, քանի որ իրեն կը սեփհականե ուրիշին դրած մեկ քննադատությունը՝ գող մէ։

Հույսն ալ պետք է, որ այսպես խոստովանի, որպեսզի խմբագիրներուն ճշմարտախոսություն սորվեցունե չէ նե՝ վրայեն քանի մը տարի ալ անցնի նե Հայսը ավազակներու մեջ կը կորսզի։

Թող գողնա Հայսը, բայց ուսկից գողցած ըլլալն ալ գողունիին տակը թո'ղ գրե։

Գրական հրապարակի վրա գողությունն ան ատեն գողություն չէ, երբ դողն այս ինչ տեղեն գողցա ըսե։

Կը հուսանք, որ Հայսն ալ ասկից վերջը գողցած տեղերը կ՝իմացունե, որ ուրիշներն ալ երթան գողնան։

ԼԱ ՊԵԼ ԷԼԵՆ

Ընթերցող, քեղի նոր խոսք մը ըսե^մ, այսինքն անանկ խոսք որ մինչև հիմա ոչ ըսված ըլլա և ոչ ալ լսված։

— Ըսե', Թատրոն, ըսե', ուրախությամբ մտիկ կ՝ընենք, որովհետև նոր խոսքերու կարոտ մնացած՛ ենք։

— Շատ աղեկ, ընթերցող, շնորհակալ եմ, որ իմ նոր խոսքս ըսելու պատիվն պիտի ընեք ինձ։ Իմ ըսելիք նոր խոսքս սա է, որ թատրոնը բարոյական դպրոց մ է։

Այս դպրոցեն շատ բարիքներ դուրս կուգան, եթե վարժապետներն ու վարժուհիք աղեկ դաս տան, եթե աշակերտք և աշակերտուհիք դասերնին սորվյին։

Մեր ազգն ալ ունի ասանկ մեկ երկու, երբեմն մեկ ղպրոցնեը։ Ասոնց միույն վարիչն է Վարդովյան էֆենտին , որ անոթության, ծարավին կուրծք տալով իր նպատակին հասնելու համար, թատրոնն առաջ տանելու համար, ամեն ճիգ ու ջանք կը թափե կոր։