Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ծանր հիվանդ էի...։

— Ո՞վ գիտե ինչ ոչինչ բան ըլլալու է, քու երիտաաшրդությունդ, առույհ հասակդ, ուժդ, անանկ փոքրիկ հիվանդությանց հիվան գութ լո՞ւն կըսե, Աստվածդ սիրես։

Երիտասարդն այս լսելուն պես կր քաջալերվի հարկավ. ես ինչո՞ւ երիտասարդ ըլլամ ու փոքր հիվանդություններով զբաղիմ ըսելով' մեծ հիվանդութքուններուն կը ձեռնարկե, եթե գիշերը Ժամ մը կը մսեր, կ'սկսի չորս ժամ մսիլ, եթե առաջ իր սիրուհիին մեկ անգամ հոգիս կ'ըսեր ՝նե' կ'սկսի շորս ժամ հոգիս ըսել և այլն։

Ինձի մտիկ ըրեք երիտասարդներ։

— Ո'չ, ա'լ քեղի մտիկ ընելու ժամանակ չունինք, երիտասարդությունն այսչափ ալ ծաղրել չըլլար, հասկցա՞ր, Պարոնյան ես ի՞նչ ես, դուն ազգային հոդվածներդ գրե՝ մեր գործին մի խառնվիր, խրատներդ ալ քեղի ըլլան. չէ նե քեզի գոցել կուտանք հա ։

— Տատյանն ալ տղայոց ականջը բան դրավ՝.. երիտասարդներ մտիկ ըրեք, որ.է.

— Մտիկ չենք ըներ ըսինք, լմնցո'ւր այս հոդվածդ, և ուրիշ բան գրե։

— Բայց ես պատրաստ եմ քեզի խրատ տալու։

— Եղբայր, լմցո'ւր այս հոդվածդ ըսինք, ինչ խոսք չհասկցող մարդ ես եղեր.

— Շատ աղեկ, թե որ Թատրոնիս բաժանորդ ես ու բաժանորդագինը վճարած չես նե' վաղը ցըվիչը գալու ըլլա նե ստակը տուր

— Կամ պիտի ծաղրես և կամ ստակ պիտի ուզես։

— Ուրեմն, մտիկ ըըե'ք։

— Ո'չ, երիտասարդությունը քու խաղալիքդ չէ. այո , պիտի պարենք ալ, պիտի երգենք ալ, պիտի ցատկենք ալ, պիտի պոռանք զիրար պիտի սիրենք ալ, պարահանդեսներու, երեկույթներու և թատրոններս։ մեջ սիրահարություններ պիտի ընենք ալ, ըսելիք մնա՞ ց։

— Այո', մնաց Ըսելիքս սա է, որ հիվանդ կըլլաք ՛կոր, գոըծերնեդ ետ կը մնաք կոր, քսակնիդ կը պարպեք կոր. սիրեցեք, բայց մի մսիք .ու մի' հիվանդանաք։ Երբեմն շորս հինգ տեսակ հի վան գութ յուն մեկեն կ՝առնեք կոր։