Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օ՛Ր,Օ՛Ր,Օ՛Ր


Ուսումնական խորհուրդնիս ալ դեռ կը քնանա կոր․ է՜հ, ձմեռն ալ ասկեց աղեկ բան կ’ըլլա՞։Թող երթա քնանա, կ’ուզեք մարդեն, հարկավ պետք մը ունի ու մեզի ըժչըսերկոր,որ հասկանանք,թերևս քանի մը ատեն պիտի բնանա ու վերջը արթննալով գիշերներն ալ պիտի գործ տեսնե։


Եթե այսպես ըլլա նե ըսելիք չունթնք․ բայց կը վախնանք, որ չըլլա թե վեըջը ջրերը բոլորովին բռնվելով անդամալույծ ըլլա, կամ հոգին փչե և մեր հույսը խաբե, որովհետև, կամաց կամաց սկսավ անզգա ըլլալ և բնավ կենդանության նշան մը չցուցնել։


Մենք ալ երկու ամիս քնացանք, բայց գոհություն Աստուծո արթնցանք, գործերնաս ձեռք զարկինք, սենյակնիս փսխեցինք, կամուրջի քով ուրիշ սենյակ բռնեցինք, որ լրագրավաճառներուն մեջեն գարգաչները շուտով ձեռք ձգենք. և դեռ ուրիշ շատ գործեր ալ տեսնելու միտք ունինք, իսկ անիկա գործ տեսնելու միտք չունենալով թմրության մեջ իյնալե ուրիշ միտք շունի։


Հիմա, ո՜վ Մորփեոսի եղբորը տղան Ուսումնական խորհուրդ, թող խաթրդ չմնա, դուն անզգա ես, ալ քենե վախ չունենալովս երկու ամսվան կրած վնասուցս վրա սիրտս ցաված ըլլալով բերնիս եկածը թող պիտի տամ։ Մի՛ նեղանար, ասոր մեջ երկու աղեկություն կը տեսնեմ, մեյ մը, որ իմ սիրտս կը պաղշկի, և մեյ մը ալ թերևս քու թմրած անձնասիրությունդ վիրավորելով քեզ կ’արթնցնեմ, որ երթաս դպրոցներուն վիճակը աչքե անցունես (կ’ուզես նե հոն ալ գնա, քնացիր)։


Մենք քեզ կրնայի՞նք արթնցնել, բայց ինչ ըսեմ… ժամանակին, որ… ցուրտ է, ձյուն կուգա կոր և մենք ալ քեզի օրօր ըսելե ուրիշ բան մը չենք կրնար կոր ընել հիմակուհիմա։


Հիմա պիտի ըսես մեզ, թե դուք հոգ չունի՞ք, որ եկեր եք, ետևես ինկեր եք, կամ թե աչքերնիդ մինակ ի՞ս կը տեսնե կոր, ես գործ տեսած չունիմ նե մարդու ալ վնաս տված չունիմ ա՛…