Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խրխաս գլուխս քաշեր, աշխարհքեն Վազ անցեր։ է հ, կեցցե ս քչիկ մը, վուոտւսմ տույմաղ * քեղի ՔՒւ P իրավունք կուտամ. մարդասիրական գաղափարները սիրելուգ համար ըլլալու, է, որ չես ուզեր քննիչ մը ղրկելով այս ինչ կառավարիչին արգի¬ լել, որ մինչև իրիկուն նարկիլեն գոռա ընելով տղայոց գլուխը չճաթեցնե. ի՞նչ պետք է. մարդուն քեֆը կ'ավրի, այնպես չէ՞։ Իրա- վունք ունիս, Բայց իմ պարտքս է ըսել, ինչ ընեմ, ես ըսեմ, դու կ ուզես նե դարձյալ քնացիր, գործ մի' տեսներ ո։ մարդու ալ վնաս մի' ըներ՝, է', զավակս է', է', է'... ՀԵՓՍՈԴ Ո՞Ւ Ո՞Ւ Ո՞Ւ Ո՞Ւ Ո՞Ւ Շը... ջը*** հեփսո՜ւո՜ւո ւո ւ ո՜ւ նորհավոր նոր տա... աա ւս ա փսո՜ւ տ ւ >ո ւ ո ւ րի և բաբի կաղանդ փսո՜ւ ո՜լ ո՜ւ ո՜ւ ո՜ւ ո ւ ո"ւ ո՜ւ ո՜ւ (խառնախսի՜ի՜ի՜ի՜ի՜ի՜ j այս տարին ալ հանեցինք. -. փռնգտալով։ Աստված շատ տարիներու հասցնե։ Թատրոն իր հաղարավոր ընթերցողաց և ընթերցողուհյաց ամեն երջանկություն և բարօրություն բարեմաղթելեն ետքը կը դառնա նոր տարվույն առթիվ քանի մը խոսք խ ո սելու։ Նոր տարի ըսելով պետք է իմանալ տարի մը, որ նոր է։ — Աղեկ միտքս ինկավ. հին տարիները ի՞նչ կ՝րնեն։ Նասրետտին հոճա ըլլար նե՝ «Կը կտրեն, կը կտրտեն ամիս կը շինեն», կ՝ըսեր, իսկ ես կ՝րսեմ, որ զանոնք կր ժողվեն ու պատ- մության մեջ կր թխմեն։ Բայց, խնդիրր հիմա հին տարիներու վրլս չէ, նոր տարվույն վրա է, անոր վրա խոսինք։ Նոր տարին այն է. որ բոլորովին նոր է, ամենևին գործածված չէ, և այս տարին մեզի կը ներկայանա, որ զինք գործածենք ու հինընենք։ Աշխարհիս վրա չկա բան մը, որ նոր տարվույն պես շուտ հիննա. նոր տարիներն Մահմուտ փաշայի գլուխը ծախված «բան- թուֆլա »ն երու կը նմանին, քանի մր օր հագնելուդ պես պատառ պատառ կ՝ԸԱան։ Եվ այս «բանթուֆլան» մեզի տալով կ՚ըսեն լրջախոս Լրագիրք- Նր.ր տարիեն օգուտ քաղեցե՞ք։ Ես ալ կ՝ըսեմ, որ օգուտ քաղենք, բայց անգամ մ'ալ «բան թուֆլա»ին վրա կը նայիմ, որ օգուտ քաղվելոլ բա՞ն մ'է։ Ես վըր՝ ցածիս չափ աղեկ գործածելու աշխատիմ, բայց անոր շինվածքը դիմացկուն չէ նե ես ի՞նչ ընեմ: 178