Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ինչ ընել պետը է. լռել. Արթին էֆենտիին մեզի արված վընասներեն ետքը անոր վեհանձն ածակա՞նը տալ, երեսփոխանության մեջ մեկ թերությունը տեսնել ու չծաղրել, թերթերնուս խափանմանեն վախնալով երեսփոխաններու մեջ աչառությո՞ւն զնել, նյութական շահու համար բարոյական շահը վրա տալ, կտոր մը հաց ճարելու համար շողոքորթութքո՞ւնը գրկել, ոչ, ոչ, ասոնք մեր գործը չեն, ասոնք ընելը արդեն խափանյայ ըլլալ ըսել է. ժողովրդյան անեծքներով բեռնավորյալ գերեզման գաղթել ըսել է. լավ է ժողովրդյան օրհնությամբ մեռնիլ, քան թե անոր անեծքովն ապրիլ։

Զարմանալի՜ բան. իմ թերությունն երս մի հարվածեր. կամավ կույր եղիր, և անուղղակի կերպով շողոքորթե' զիս, ասկից Ուրիշ ի՞նչ կերպով կրնա բացատրվիլ Արթին էֆենտիի պահանջմունքը։

Եթե մենք Արթին էֆենտիին անձին դպած ըլլայինք, եթե մեր ՛ծաղրերու նվիրական պար տաւո բութեն են անգին անցած ըլլայինք, հոապարակավ ներումն կը խնգրեինք, եթե գիտնայինք դարձյալ, որ թերթերնուս գոյությունն ազգին վնասակար է, մենք, մեր ձեռքովը կը ջնջեինք զայն, եթե համոզված ըլլա լինք, որ ժողովուրդն ալ այս մասին Արթին էֆենտիին համամիտ է' վայրկյան մը չէինք ապրեցլներ թերթերնիս. բայց գիտնալու ենք, ինչպես (նաև Արթին էֆենտին ալ գիտնալու է, որ «Ինձի դեմ մի' գրեր» ըսած ժամանակը, անդին ժողովուրդ մը կա, որ ամենուն վրա անաչառությամբ գրելու ես կ'ըսե կոր։ Ո՞րն ընդունիլ։ Հարկավ վերջինը ։ Ինչո՞ւ։ Որովհետև լրագրի մը պարտ ականությունն այս է, որովհետև ժողովուրդն այս պարտականությունը կատարող թերթը կը սիրե, ինչպես որ կը սիրե Թատրոնը, և կարծենք թերթերնուս ի նպաստ հանգանա կություն Բա9էԼՒԼԲ> ներկայացում արվիլը Արթին էֆենտին իր ընթացքին մեջ քաջալերելու համար չէին,

Այս տողերն թե' Օրագիր պատասխան մը ըլլալու համար գրեցինք և թե' թերթերնուս այս տագնապալի վիճակը մեր ընթերցողաց հայտնելու համար։

Մեր բարեկամներեն և ընթերցողներեն շատերը կ՝առաջարկեն մեզ, որ թերթերնիս չհրատարակենք մինչև որ Արթին էֆենտին Ընդհանուր ժողովո ատենապետ ութեն են հրաժարի, որովհետև, կըսեն, իր նեղսիրտ և բարկացող բնավորությամբ օր մը ուրիշ երեսփոխանի մ՝ալ ծանր և նախատական խոսք մը պիտի ընե և Թատրոնն ալ այդ արարքը հարկավ պիտի հարվածե ու պիտի խափանվի։