Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խաղեր կան անոնք ալ արվեստով շինված չըլլալնուն համար հանդիսականաց ձանձրույթ կը պատճառեն կոր»:

Վարչութ յան այս ա ռարկությոձնը անտեղի չէ։ Թեպետ և այսօրվան օրս ազգին մեջ հարյոլրի չափ ողբերգություններ կան , այլ մեկ ողբերգակ մր հազիվ կա։ Շողոքորթություններն, լրագրաց մեջ անտեղի գովաբանություններն շատ մը ողբերգություններ ծընան, այլ մեկ ողբերգակ մը չծնան։ Ինջո՞ւ, տաղանդավոբն և տաղանդ չունեցողն միևնույն գովեստիդ արժանացան, շատ մը ողբերգակներ ալ, ժողովրդյան թատերական խազերն քննադատելու անբավականութենեն քաջալերված, շլացուցիչ և աղմկավոր խաղեր գրելու տվին ինքզինքնին։

Կատակերգությանց գալով, մինչև այսօր այս ճյուղն մշակելու ոչ ոք հոգ տարած է. և թատրոնն այս մասին ալ եվրոպական խազերու ներկայացմամբ կը բավականանա։

Վերջին օրերս բերկրությամբ կարդացինք Կենաց բաժակը անուն երեք արարքով կատակերգությունը՝ զոր գրած է պարոն Ս. Տամատյան ուսումն ական պատանին ։

Թերթերնուս անձկությոլնր չներեր եըկարորեն քննադատել սույն խաղր. համառոտիվ անցնելով կըսենք, որ հիշյալ կատակերգության հեղինակն բավական հաջողած է յուր այս առաջին գործին մեջ. յուր սուր միտքը, ծաղրելու համար ունեցած հատկությունը գրեթե ամեն էջերու մեջ կը տեմնվին։

Թատրոնը սիրով կը բարևե պատանի կատակերգուն յուր ասպարեզին մեջ և կը փափագի, որ այս ձեռնար կությունը շարունակե, միշտ ազգային մոլություններու և ընտանեկան զեղծումներու ծաղրիլ կատակեըգություննեը գրելով։

Թատրոննիս այս մասին, ինչպես նաև ողբերգությանց մասին խիստ աղքատ է, մուրացկան մ'է. աշխատինք զայն հարստացնել ոչ թե գողություններով, այլ մեր ստացվածքովն։

Ուրիշ անգամ նորեն պիտի գանք այս խնդրույն։

ԱՋԴ ԱՌ «ԹԱՏԵՐԱՍԷՐ» ԸՆԹԵՐՑՈՂՍ

Թատրոն' ինչպես որ կը տեսնեն իր ընթերցողներն, այսօրվան օրս բավական խմբագիրներ անի, որոնք Հուշարար, Բելիար, եփկար, Ես, Ղուն, Հեփեստոս և այլն ստորագրություններով Թատրոնին զարդը եղած են և որոնց մեր շնորհակալություններն կը հայտնենք հրապարակավ։