Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուրախ ենք այսօր հայտնելով, որ մեծապատիվ Գաբրիել էֆենտի էճզաճյան մեզի ընկեր ան ալով հանձն առած է Թատրոնին տնօրնն֊խմբագրությունը։

Կը հուսանք, որ արգո հասարակությունն ալ պիտի փութա յուր քաջալերությունը կրկնապատկելով առիթ տալ, որ Թատրոնն օրըստօրե ավելի հառաջ երթա, ազգին ավելի մեծ ծառայություններ մատուցանելու բարեբախտութենե չզրկվի ։

ԵՐԱԽՏԱԳԻՏՈԻԹՅԱՆ ՊԱՐՏՔ ՄԸ

Ընթերցողք կը հիծեն անշուշտ, որ երբ Ասիան իսպառ խափտնեցավ և Թատրոնը երկու ամսվան համար դադարեցավ, հանգանակիչ հանձնաժողով մը կարգվեցավ այս վնասյալ թերթևրուն հանգանակության միջո ցավ նպաստելու համար։

Թատրոն թե' հանձնաժողովո մեծապատիվ անդամոց և թե' հանգանակության մասնակցող մեծապատիվ նվիրատվաց իր շնորհակալություններն ուղղելով անկեղծ սրտիվ կը հայտնե, որ երախտապարտ պիտի մնա այն քաջալերության, որ ժողովրդյան կոդմե տրվեցավ իրեն, այն քաջալերության, որ առանց անոր անկարելի պիտի ըլլար Թատրոնի շարունակությունը' ինչպես որ կը փափագեին և կը փափա դին Թատրոնի սակավաթիվ թշնամիք։

Կը ցավինք, և շատ կը ցավնիք, որ մեր երկամսյա դադարման վնասը ժողովուրդը տուժեց, բայց ուրախ ենք, որ այդ տուգանքը ժողովրդյան իրավանց բռնավոր ձեռքերե ազատվելուն փրկանքն եղավ։

ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ԴԱՏԸ

<1>

Ինչ եղավ այս դատը, կը շարունակվի՞, չէ նե վերջացավ։ Այս դատը հիմակու հիմա ո'չ կը շարունակվի ու ալ վերջացա է. բայց, թե' պիտի շաըունակվի և թե' պիտի վերջանա, որովհետև ժողովուրդը հետաքրքրությամբ մասնաժողովին վճռույն կսպասե Պողոս վարդապետին մեղավոր կամ անմեղ ըլլալն իմանալու համար:

Եթե մեր լեզվին մեջ արտասանությունը դժվար բառ մը կա, ան ալ անմեղ բառն է, զոր հանձնաժողովն արտասանելու համար շատ դժվարություն պիտի քաշե, ինչու որ տալիք վճռովն Պողոս