Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վարդապետին մեղավոր կամ անմեղ ըլլալն հաստատած միջոցին իրեն անմեղ կամ մեղավոր ըլլալն ալ մեկտեղ պիտի հաստատե։

Ասկից քանի մը տարիներ առաջ գրեթե ազգային բոլոր լրագրաց մեջ Պողոս վարդապետին անունը արյունալի տողերով շրջանակված է, այդ լրագրաց յուր աքան չյուր տողերը Պողոս վար դապետին մեկ սրբապղծությունը, մեկ ոճիրը կը նկարագրեին, արդ, ինչպե՞ս կընա ըլլալ, կոր քանի մը տարի առաջ սրբապիղծ և ոճրագործ մէկը քանի մը տարի ետքը անմեղ և արդւար հրատարակվի միթե առանց հրաշքի ասանկ այլակերպոլթյուն մը կրնա՞ ըլլալ։

Պիտի առարկեն մեզ, թե երբ մարգս ստակ չունենա և նեդը մնա յուր ամենաթանկագին բանն ան դամ կը ծախե և թե Պողոս վարդապետին համար ժամանակավ գեշ վկայություններ տվողներն այսօր նեղության մեջ ըլլալով կրնան բարի վկայություններ տալ և ծախել թանկագին թանը, արդարությունր։ Այս առարկությունն ամենևին նշանակություն չունի, որովհետև մասնաժողովո մեջ գտնված անձինք' որոնք իրենց արդարասիրությանը վրա մինչև հիմա կասկած հրավիրած չեն, առ ոչինչ պիտի գրեն այդ հակասական վկայությունները, ինչպես որ օրեն է։

Սակայն այն մասնաժողովն, որ տանջարան չունի, վկայություններուն կը դիմե հանցավորը գտնելու համար, և իհարկին հակասական վկայություններ տվողներն պատմելուրող շատ դժվարություն պիտի քաշե ճշմարտությունր հանելու։

Դատը վերիւլերո քննեջով Պողոս վարդապետն արդարացնելը կրոնավորներուն ըսել է թե' դացեք ամեն տեղ ուզածնիդ ըրեք և հոս եկեք աոդարացեք. դարձյալ դատը վեր ի վերո քննելով Պողոս էարդապետն մեղավոր զատելը' պատրիարքներուն ըսել է ուզածնիդ աքսորեցէք և մի' վախնաք, դատն առկախ թողուլ, անհնար է, հաշտությամր Վերջացնել, բնավ կարելի չէ, հաշտությունր՝ մեկումը ներել ըսել է, այս խնդրույն մեջ տակավին հանցավորր երևան եկած չէ, ո՞վ որու պիտի ներե, թող հանցավորն երևան դա, ժողովուրդը արդարությունր տեսնելով գոհ կըլլա, թող արդարությունը հաղթանակե, և վերջը հաղթողն ու պարտյալն իրարու հետ հաշտ վին, կուզեն նե վրան ալ մեյմեկ գինի խմեն, ժամանակավ գինի խժողներուն մեջ կռիվ կելլար, հիմա հաշտություն կելլա կոր։

Ըատ մեզ, ճշմարտությունն երևան հանելու ամենեն դյուրին միջոցը Պողոս վարդապետին կենսադրությունն, որ ամբողջ Տրատարակված է Ըագրաց մեջ, և որոց դեմ Պողոս վարդապետը