Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ըեք բողոքած ու դատ բացած չէ, մասնաժողովին ներկայացնելու Է։ Բայց, Պողոս վարդապետը պիտի ըսե եղեր, թե ես այդ լրագրաց անձի համար գրվածներուն դեմ դատ չեմ բանար, վնաս չունի, Պողոս վարդապետը հոս բերել տվողները կրնան պատասխանել, որ իրենց փաստերեն ու ապացույցներեն զատ ազգային բոլոր լրագրաց Պողոս վարդապետին վրա հրատարակած գայթակղեցուցիչ և քստմնեցուցիչ դեպքեր պարունակող հոդվածներն իսկ իբրև փաստ կրնան ներկայացնել, ի պահանջել հարկին խմբագիրներն իսկ կրնան ստիպել իբրև վկա, որ հրատարակած-ներոեն բացատրությունը տան կամ հոդվածագիրներ կամ նամակագիրներն ցույց տան։

Մեկու մը սրբապիղծ, ոճրագործ և ասոր նման ածականներ տալվ՝ ժողովուրդը հուզող, բորբոքող, հասարակաց խաղաղությունը վրդովող խմբագիրներն ի դատ հրավիրելու փուլի իրավունք ունի մասնաժողովն։

Ըստ մեզ, դատին լուծման ամենեն դյուրին և շիտակ ճամբան աս եր. Պողոս վարդապետին դեմ դատ բացողներն նախ և առաջ նախավկա խմբագիրներն իբրև վկա հառաջ քշելու Էին, ետքը մյուս վկաները և ամենեն ետքը իրենց ամենեն դորավոր փաստերը:

Ինչո՞ւ;

Պատասխանը ա ռ։

Վաղր

ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ԴԱՏԸ

<2>

Երեկ ըսած Էինք, թե Պողոս վարդապետին դեմ դատ բացողները նախ ազդային լրագիրներն առաջ քշելու Էին իբրև վկա։

Եվ ատիկա շատ օրինավոր Է, ամենեն ա վելի Ապողոսյանք՝ ազգային լրագիրներն են. ասոնց ամենն ալ միաբերան Պողոս վարդապետին վրա անեծքով կը խոսեին, կը գրեին ու կը կարդային, միթե այս լրագիրներուն ամենն ալ սխա՞լ տեղեկություններ առած Էին Պողոս վարդապետին վրայոք. եթե սխալ Էին, թող հրապարակավ ժողովուրդեն ներումն խնդրեն. Պողոսին արյունը մըտած ըլլալնին խոստովանին։ Եթե այս չեն ըներ, ըսեե կ'ըլլա, որ Պողոս վարդապետին վրայոք հրատարակածնին ստույգ են։