Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներուն, ծամանակին բերմունքին օգնություններն կ՚ապացուցանեն, որ մարդս մեծ մարդ ըլլալու համար կարոտ Է ուրիշ օգնության. այդ օգնությունն ուսկից ուզե նե թող անկից դա, կուղե պարագաներեն դա, կուզե մարդոցմե գա։

Եվ եթե այս օդնությունն մեր ազգին մեջ ալ քիչ մը շատկեկ ըլլար, շատ մը աղքատ տղաքներ, որոնք հանճար են և որ աղ՝քատ ըլլալով աննշան կը կորսվին, մեծ մարդեր կըլլային, ավելի նշանավոր վաճառականներ կ՚ունենայինք, ավելի հմուտ գրագետներ կ՚ունենայինք, նշանավոր դասատուներ կունենայինք, գոնե օտար ազգաց լրագրաց պես մեկ հատ կանոնավոր լրագիր մը կ'ունենայինք, և եթե այսօր չունինք, և եթե վաղն ալ չպիտի ունենանք, պատճառը սա է, որ իրարու օգնելու վարժված չենք, և շատուց Ինքնօգնութեան սկզբունքին կը հետևինք ըստ տաճկական առածին, թե իքի էլ պիր պաշ իլին։

Միայն ինքնիրեննուս կ՚օգնենք, և սակայն եկու տես, որ մեծ մարդեր եղած չենք դեռ։

Այս Ինքնօգնությունը խնդալու կողմեր ալ ունի։

Առջի օրը մարդուն մէկը յուր տղուն կըսեր.

— Մարտիկ, սկեց ջուր մը բեր։

— Ելիր խմե' հայրիկ, այս ըսածդ ինքնօգնության դեմ է, քու տեսած բոլոր մեծ մարգերդ ջուրն իրենք կելնեն կը խմեն եղեր։

Ավելին կա։

Անցյալ շաբթու մարդուն մէկը ծովը կիյնա, նավերեն շուտ մը չվան կերկնցնեն, որ խեղճը չխեղդվի։

Ա՜հ, ըսի մտքովս, Ինքնօգնության հեղինակն ու թարգմանիչը չտեսնեն, ինչու որ իրենց սկզբունքին դեմ է, օգնելու չէին մարդուն, և թող տալու կին, որ մարդը խեղդվեը ինքնօգնությամբ ու մեծ մարդ մը ըլլար…

ԿՐԿՆԱՄՈԻՍՆՈԻԹՅՈԻՆՔ

Քթանի մը օրե ի վեր գրասենյակնիս հասած նամակներն ասկից առաջ կատարված տասնի չափ կրկնամուսնաթյուններու վրա խոսելով կը խնդրեն մեզմե, որ Հականե Չանկանէ հրատարակենք զանոնք ի ծանոթություն Կրոնական Ժոդովո։

Այս նամակագիրներն մեզ անծանօթ ըլլալով՛ կը Հրավիրենք զիրենք գալ մեր գրասենյակը ու ճանչցունել զիրենք, որպեսզի կարողանանք հիշյալ նամակներն հրատարա կության տալ