Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եթե ստույգ են այդ կրկնամասնություններն' Կրոնական ժոնիստ շաբաթը մեկ անգամ բանադրանքի համար պարտավոր պիտի ըլլա ։

ՄՈԻՐԱՏՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

<2>

Ծախվեցա՞վ, վարձու տըվեցա՞վ, բացվեցա՞վ,

Ո'չ ծախվեցավ, ո'չ վարձու տրվեցավ, ո'չ ալ բացվեցավ։

Ընթերցողը կը հիշեն անշուշտ, որ ամենեն առաջ Թատրոնն այս խնդրույն վրա խոսեցավ՝, և քանի մը անգամներ Վարչության ուշադրությունը հրավիրելով' հաջողեցավ կազմել տալ մասնաժողով մը որ հիշյալ վարժարանին վրայոք պետք եղած տեղեկություններն պիտի հավաքեր ու Վարչության պիտի ներկայացներ։

Մասնաժողովն բան մը չկրցավ ընել, նիստ մանդամ չկրցավ ըներ

Վերջերս Ընդհանուր հանձնաժողովո մեկ նիստին մեջ ալ կարծեք այս խնդրույն վրա խոսվեցավ, բայց դարձյալ ապարդյուն մնաց։

Մեր ազգային խնդիրները սա դժբախտությունն ալ ունին, որ առջի բերան եռանդով կը հուզվին և քանի մ'օր անցնելուն պես կը մոռցվին:

Եթե ժամանակնիս ներելու ըլլար, կրնայինք հարյուրի չափ ասանկ խնդիրներ համրել։

Բայց, ասանկ կենսական խնդիր մը, իրավանց խնդիր մը երեսի վրա ձգելը Վարչության պատիվ չբերելեն զատ ազգին ալ վնաս կը բերե, ուստի, պետք Է, որ խնդիրն պետք եղած ատյանը նորեն խորհրդակցության նյութ ըլլա և յուր որոշումն առնե, որպեսզի քիչ ժամանակեն հիշյալ վարժարանը բացվի և հայ տղայք դաստիրակվին հոն ըստ կտակին^։

Եթե խնդիրն այսպես երեսի վրա մնա, շատ հավանական Է, որ միաբանությունը ստակի կողմեն քիչ մը նեղվելուն պես նորեն վարձու տալու կամ ծախելու ելնե հիշյալ ազգային շենքը, թեպետ և չկրնար հաջողիլ, բայց խնդիրն կ'սկսի կնճռալի կերպարանք մը առնուլ և լուծումը դժվարանար

Այս տողերս Ժողովին ներկայացնելով կը հուսանք, որ զանոնք նկատողությտն կառնե ի զոհություն ազգայնոց։