Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆՊԱՍՏ

Վարդովյան խումբն, ինչպես որ ծանուցած էինք, չորեքշաբթի իրիկուն Թ. Նալյան էֆենտիի հօգուտ ներկայացուր Սեն Թրոբեզի տիկինը ու Էֆենտիեն ինթիդամ խաղերը։

Այս ան գամ ալ օդին աղեկությանը պատճառավ բազմությունը չկար, այսինքն մարդ չկար։

Բոլոր հանդիսականաց թիվը յոթնին ութնին մեջ կը կորսվեր, և նպաստն վնասի կը փոխվեր։

Վնասյալ դերասանին ի բոլոր սրտե համբերություն մաղթելով՝ որովհետև ուրիշ բան մը չենք կրնար ընել, կը հորդորենք, որ չվհատի, այս երեկույթին վնասր ուրիշ երեկույթի մը շահով Աստուծով կը գոցե։

Բացի ասկից, ներկա տարուս մեջ շահ ընող ամենևին չկա, սեղանավորներ, վաճառականներ ամենքն ալ վնասով կը գոցեն կոր խանութնին։

Սակայն, վհատելու չէ, և չվհատելու համար քանի մը տող ինքնօգնություն կարդալու է։

Այսօր Արտաշես Աշխարհակալ ներկայացման մը համար մը ղրկված է մեզ ի հրատարակություն, որուն վրայոք մեր տողությունները վաղվան կը թողունք։

ՄՍՈԻՐԻ ԿՌԻՎ

Չորեքշաբթի ավուր թերթերովնիս չորս տողով էինք, որ Երուսաղեմ հայոց և հունաց մեջ կռիվ մը ցած է։

Երուսաղեմեն եկած հեռագիրն կը ծանուցանե, որ Ծննդյան ութօրեից օրր հայ եկեղեցականներն Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան այրին մեջ պատարագ ընելեն ետքը սյունազարդ գավթեն անցած ժամանակնին՝ հույները սյունազարդ գավթեն հայոց վանքը երթալու դուռը դոցելով, անոնց վրա հարձակեր, հայոց միաբաններեն մեկուն գլուխը վիրավորեր ու վարդապետին ձեռքի խաչն ու գավազանր կոտրեր են:

Հույներն, ինչպես որ հեռազրեն կր հասկցվի, մեծ պատրաստություններ ըրած պիտի ըլլան՝ հայերը ծեծելու համար, որովհետև նախ՝ գավազանը կոտրտեր են, որ վարդապետը ձեռքը բան