Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


մը չունենա անոնց գլուխը իջեցնելու, երկրորդ՝ դուռը գոցեր են, որ հայերը դուրս չկարենան ելնել և դյուրություն ըլլա իրենց՝ հայերը ծեծելու։

Այս ողբերգությունն ամեն տարի կը ներկայացվի. ամեն տարի հայ վարդապետներուն մեկուն գլուխը կը վիրավորվի, ամեն տարի մեյ մեկ խաշ ու գավազան վրա կուտանք։

Բայց այս հույներուն, որոնց եկեղեցին մեր եկեղեցիին եղբայրն Է եղեր ու մերինն ալ իրենցին քույրն Է եղեր կ՚ըսեն, կը վայլե՞, որ իրենց քրոջը վրա ասանկ հարձակում մը ընեն, կը վայլե՞, որ իրենց քրոջը խաչը ու գավազանը կոտրտեն ու վարդապետին գլուխը վիրավորեն։

Խաչը կոտրտելով զո՞վ նախատած կ’ըլլան։ Թեպետև մենք աստվածաբան չենք, բայց մեզ այնպես կուգա, որ Հիսուսը նախատած կ’ըլլան։

Եթե իրենք ճշմարիտ քրիստոնյա ըլլային՝ ամենեն առաջ իրենք պաշտպանություն ընելու Էին խաշին և ոչ թե կոտրելու Էին, որուն վնասը ավելի Հիսուսին կը վերաբերի, քան թե մեզի, ինչու որ մենք վաղը տեղը ուրիշ խաչ մը կրնանք դնել ու վնասնիս գոցել, բայց իրենք խաչ մը գտնելով կրնա՞ն քավել այս մեղքերնին։

Մենք իբրև հրապարակական թերթ, կը հորգորենք հույներն, որ մեյ մ’ալ ասանկ բան չընեն, կը հորդորենք հայերն ալ, որ գալ տարի քանի մը գավազան ավելի առնեն. քովերնին թող գտնվի։

Կը հուսանք, որ մեր հորդորները լսելի կ’ըլլան և երկու ազգաց մեջ խաղաղությունը կը վերահաստատվի ի ցնծություն ամեն ազգաց։

ԹԱՏԵՐԱԿԱՆ

<2>

Անցյալ հինգշաբթի օրը ազդ մը բերին մեկ, որուն վրա մեր դիտողությունները շաբաթ ավուր թերթերնուս մեջ հրատարակել խոստացած Էինք ալ նե՝ նյութերու առատության պատճառավ այսօրվան թողելու ստիպվեցանք։

Այս ազգը, որ երկու կանգուն երեք րուպ երկայնություն ու երկուքուկես րուպ լայնություն ուներ, կը ծանուցաներ, որ հունվար 18, շաբաթ գիշեր Արտաշես ողբերդությունը պիտի ներկայացվեր Օսմանիե թատրոնին մեջ. քիչ մը վարը նախադրություն մը գրված էր, քիչ մը անգին կատակերգություն մը կար, կատակեր֊