Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/195

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Կը հուսանք, որ վարչությունն այս ապօրինավորությանց առաջքը կառնե, չստիպզեր Թատրոնիս նորեն այս խնդրույն վրա խոսելու:

«ԼԱ ԹՈԻՐՔԻԻՆ» ՏՐԱՄԱԲԱՆՈԻԹՅՈԻՆԸ

Այս Լա Թուրքի լրագիրն ի՞նչ կ'ուզե հայ ազգեն, զոր նախատելու և անարգելու համար միշտ ուրիշները շողոքորթելու կը զիջանի և երբեմն սուտ լուրեր կը հրատարակել

Լա Թուրքին յուր վերջին թիվերուն մեկուն մեջ Երուսաղեմի հայոց և հունաց մեջ տեղի ունեցած կռվույն վրա խոսելով կըսե, թե հայերն են, որ առիթ տված են աս կռվույն դարձյալ հունաց իրավունքներն հափշտակելու փորձ փորձելով։

Բայց հայերն ուրիշ անգամ ե՞րբ հունաց իրավունքներն հափշտակելու ելած են, որ ըստ Թուրքիի այս անգամ ալ հափշտակելու ելնեն։ Հայերն իրենց իրավուքները պաշտպանելեն ուրիշ բան բրած շունին, և այսպես ընելով կարծեք ուրիշի իրավանց դպած չեն ըլլար։ Չգիտենք Լա Թուրքին հայոց վրա գրած ժամանակը ի՞նչ տրամաբանություն կը գործածե, որ հայերը միշտ հանցավոր կ'եզրակացունե։ Մենք այսպես համոզված ենք, որ Լա Թուրքին անպատճառ զատ տրամաբանություն մը կը գործածե կոր մեր ազգին համար, որովհետև մենք օր մը օրանց յուր ամեն օր սկզբունք փոխելը, այսօրվան սևին վաղը ճերմակ ըսելը, Ֆար տյու Պոսֆորի և ուրիշ լրագրաց պես ծաղրած չենք, որ անկիր բարկացած ըլլա ու հայոց գեմ ատելություն ունենա։

Բայց հոգ ընելու չէ, քանի որ Լա Թուրքին ամեն օր կարծիք կը փոխե, ապահով ենք, որ վաղն ալ զմեզ անմեղ պիտի հանե և հույները հանցավոր, մյուս օրն ալ հուներն անմեղ և հայերը հանցավոր:

Առ այժմ սպասելով Երուսաղեմեն գալիք մանրամասն տեղեկությանց կը հուսանք, որ Լա Թուրքին ալ մինչև այն օրը կարծիք փոխելու ձանձրութենե կազատի։

ՄԻՍԻՈՆԱՐԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈԻԹՅՈԻՆ

Ընթերցող, գործերնիս հիմա կարգին մտավ. քանի մը միսիոնար եղբայրներ արքայության բանալին Պետրոս առաքյալին գրպանեն գողցեր ու հոս եկեր են ամեն ազգաց համար կրոնական