Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վրա և յուր ձայնը կը բարձրացունե եթե երբեք այս ազատություննիս բռնաբարվիք եթե դուք Վեհափառ հայրապետին փոխանորդ» եք, փոխանորդադիրերնիդ ցույց տվեք, եթե չեք' ո՞վ եք ուրեմն։

Միսիոնար եղբայրն եր, հերիք զմեզ մեր մեջր բաժնեցիք, պաոակտեցիք, հերիք ազդային հաոաջադիմության առջև ամբարտակներ բարձրացուցիք, հերիք հանուն քրիստոսի եղբայր եղբորմեն, հայրն յուր զավակեն բաժնեցիք, հերիք ազդին հիմերն» քանդել, կործանել աշխատեցաք, ալ ժամ է, որ քիչ մր հոդնությոմ, արնեք և կրոնական ազատությոսն ըսելով ուրիշի կրոնբր չբռնաբարեք։

Մենք այն ատեն կրոնական ազատություն կը վայելենք, երրդուք մեր մեջը չըլլաք, և այն ատեն այս ազատությաննիս կր բռնաբարվի' երբ դուք մեր մեջը մտնաք, ուստի հեռու կացեք մեզ, քիչ մ'ալ ուրիշ՛ները համոզեցե ք և արքայություն տարեք, ձեր արքայությունը հայերով չպիտի լե ցունեք ա , բոլրը մնացածնեբուն ալ մեղք է, քիչ մ'ալ անոնց վրա դթացեք ու ներս առեք խեղՀերը։ Հայոցմե մարդ որսալու հույսը մտքերնեդ հանեցե՜ք։ Արդեն անոնք, որ խաբվելով, էջմ իածնա ծոցեն, իրենց մայրենի ղրկեն հեռացած են, քիչ ատենեն իրենց սխալմունքը պիտի ճանչնան և իրենց մորը գիրկը պիտի նետվին, որով բողոքական բառը իսպառ պիտի ջնջվի հայոց մեջեն ի մեծ դժգոհություն միսիոնար եղբարց։

ՍՈՎ

<2>

Ամենուս հայտնի է, որ Ասիո սովատանջ ազգայնոց նպաստելու նպատակավ ասկից առաջ հանգանակիչ մասնաժողով մը կազմվեցավ. որուն ժրաջան և ազդասեր անդամներր քիչ ժամ անակի մեջ գոհացուցիչ գումար մը գոյացուցին։ (Սիջանկյալ կերպով պետք է հոս Հիշել, որ Թաարոնիս տնօրենոլթյունն ալ քանի մը աղնվասիրտ անձանց հետ հանգանակություն մը բացած էր, որն որ թերթերնուս դադարմանր հետ դադրելու ստիպվեցավ)։ Սակայն այն ատենե ի վեր լրագրաց մեջ այս մասին բան մը չտեսնվեցավ Լրագրաց մեջ բան մը չտեսնվելեն չենք կրնար հետևցնել, թե մասնաժողովս անդամներր պաշտոննին չեն շարունակել, քավ լիցի, անոնք, նամանավանդ Մանուկյան մեծապատիվ Մանուկ էֆենտի անձամբ վաճառականաց ու սեղանավորաց սենյակները պտըտե