Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լով հաջողեցան մարդասիրական պաշտոնին մեջ, որոնց հրապարակավ շնորհակայություննիս հայտնելու պարտավոր ենք Հայց, վերջերս հրատարակված լուրերեն այնպես կը հասկցվի, որ սրվն յուր սաստկությանր մեջ չհարատևեց, որով իրավունք կունենանք կարծելու, որ մասնաժողովն ուր հավաքածեն մեծ բան Jր չզրկեց գավառաց, այլ խոհեմությամբ վարվելով ավելի նեղ ժամանակի պահեց յուր նպաստական զորությունը։ Այդ, քանի որ վերջերս գավառներեն ձայն չելլար կոր, կարելի չէ՞ արդյոք հանգանակությույն ավելի արդյունավոր ընելու համար հավաքված դրամը շահու դնել և գումարն այս կերպով ալ փոքր առ մեծացունել, որպեսզի ի պահանջել հարկին կարենանք առատորեն օգնել սովատանջ խեղճեբուն։

Այս առաջարկությունն կուղղենք մաժնաժողովո փութաջան և ազնիվ անդամներուն, և կը խնդրենք, որ նկատողության առնեն և թե որ արժան դատեն պետք եղածը տնօրինեն։

ՇՌԱՅԼՈԻԹՅՈԻՆ

Բարեկա՛մք, ես այս աշխարհեն կամաց կամաց բան մը չհասկնալ սկսա։ Մարդիկ ինքզինքնին երգելու, պարելու, խմելու, զվարճանալու, երեկույթներ տալու, երեկույթներու երթալու տված են։ Հարուստները ստակ ունենալնուն համար կը մսխեն, աղքատները ստակ չունենալնուն վրա բարկացած ուրիշներեն փոխ կառնեն ու կը վատնեն. մին պարտական կըլլա, մյուսը պարտատեր. մին առնելիքը կ՝ուզե չկրնար առնել, մյուսը պարտքը տալ կ՝ուզե ու չկրնար վճարել. նահաբան մ'է կը դառնա։ Մարդու մեջ կան անանկներ, որ մեղք գործելե կը վախնան կոր, բայց մեկր չկա որ ամոթեն վախնա։ Ամոթն այսօր գաճաճ մէ, իսկ անամոթությունը հսկա. ամոթն պարտյալ, անամոթությունը հաղթող. և կըագ այս վիճակին մեջ, հրամմե', գուն եղիր իմ տեղս, և գործուղնիս նե գրե, խրատե, ծաղրե, թե որ ծաղրվիլ կուզես նե հրամմե ծաղրե։

Եվ իրոք ալ անանկ է. աշխարհիս վրա ամենեն ծաղրելի էակն ես եմ, որ ամեն զվարճություններե հեռու ըլլալով՝ ուրիշներուն զվարճություններուն ետևե ինկած եմ, անոնք գիշերներր կը պարեն, կեր դեն ու մինչև առտու կը նստին, և իմ անկողինես ելած ժամանակո անոնք անկողին կը մտնեն, անոնք իրիկունները ժամը յոթնին տուն կը դառնան, ես 12֊են առաջ չեմ կրնար դրասենյա