Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


կես մեկնիլ. ինչո՞ւ. որովհետև երիտասարդին մեկր շոայլությամբ շատ պարտքի տակ է մնացեր եղեր, ասոր վրա անանկ հոդված մը գրելու է եղեր որ, թե' խնդացնե <ու թե' կրթե։ Երիտասարդն անդին ուզածին պես գբոսնոլ, պարե, խնդա, հագվի, սգվի, և ես աս դին անոր վրա հոդված գրելու եմ եղեր։ Ասկից ավեյի ծաղրելի ի՞նչ կրնա ըլլալ։ ես երկար ատեն ծաղրելի չեմ կրնար գրիչս կը կոտրեմ, կաղամարս կը կոտրտեմ, մելանր կը թափեմ, թուղթերր կը պատռեմ և զվարճությանց ճամբան կը բոնեմ: Հանի որ մեծամասնութրունն տնկից կը քալե կոր և քանի որ մեծամասնությունն ըստ Սահմանադրության միշտ իրավունք կ’ունենա կոր, ինչո՞ւ հակասահման ա դրական ըլլամ ու զբոսանքներե զրկվիմ: Եվ ինչո՞ւ չընեմ, ձկնորսին կինը հարուստի կնկան նայելով անոր պես զարդարվլ կ՝ուղե և էրիկը կր սնանկացնե, կոշկակարի կնի կը սեդանավորի կնկան պես զարգարվիլ կ'ուզե և էրկանը հետ ամեն գիշեր կր կռվտի. խմբագիր մը պարի դասատուի մը պես կուզե հադվիլ սգվիլ ու ինքզինքը կը կործանե. գրադիտության դաշատումը, նվագածուի մը պես կ'ուղե հարուստ ըլլալ և բարկութենե կը ճաթի, ժամակոչը քահանայի պես կ'զգեստավորի, քահ անան վարդապետի պես, և վարդապետներն, ա՜հ, վարդապետներն կանանց պես կր պճնին...

Ով տնտեսագիտություն, ով պարզություն, միայն ինձի՞ համար եկած եք աշխարհ. եթե ինձի համար եկած եք՝ ետ դարձե'ք. եթե ամենուն համար եկած եք՝ թող տվեք օձիքս և քիչ մ'ալ ուրիշն երուն քովը գացք, և ինքզինքնիդ անոնց պաշտել տվեք. հերի'ք պաշտեցի ձեզի, հերիք խունկ ծխեցի ձեր առջև, բոլոր հւսյոց տուները գացեք և տեսեք, թե ինչեր կան հոն։

Աղջիկին մեկր շապիկը կը ծւսխե միսոյի մը համար, ուրիշ մը բեխնին հացր շինյոնի կուտա. հազիվ ապրելու կարսղ երիտասարդ մը անոթի կը մնա ու պասթոն մը կ՝առնե. աղքատն ածուխի ստակը կուտա և առանց ածուխի կը մնա. ուրիշ մը բրինձի ստակը կուտա, անդիեն մեկը բոլոր լաթերը կը ծախե ու պյուրո մը կ՝աոնե, որ տարիներով պարապ կը մնա. ո՞ր մեկր հիշեմ, ո՞ր մեկր համրեմ, որ մեկը գրեմ, ո՞ր մեկը ծաղըեմ, ըսե'ք ինձ ո'վ տնտեսագիտություն, ո'վ պարզություն, ո'վ հայեր։